Տարածաշրջան07:49, 22 Մայիս 2015
Թուրքական թերթը ռուսերեն վերնագրով հոդվածում Պուտինին հիշեցրել է չերքեզների «ցեղասպանության» մասին
Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին» («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի անունը»,- գրել է թերթը:
Թերթը գրել է, որ ամեն անգամ պատերազմների ժամանակ թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակները դժբախտության պատճառ էին դառնում չերքեզների համար:
Թուրքական թերթը պնդել է, որ 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրից հետո ռուսական զորքերը Կովկասում պատմության մեջ չտեսնված կոտորածներ են իրականացրել, որին զոհ է գնացել 1.2 մլն չերքեզ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |