Քաղաքական08:36, 22 Մայիս 2015
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ ռուսական զորքերը ժամանակին կոտորել են չերքեզներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ ռուսական կայսրությունը Կովկաս ներխուժելու ժամանակ ոչնչացրել է հազարավոր մարդկանց` այդ թվում նաև չերքեզների:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Բիլգիչը, պատասխանելով չերքեզների մասին, լրագրողների հարցին, պնդել է, որ, երբ 1864թ. մայիսի 21-ին ռուսական զորքերը ներխուժել էին Կովկաս ու օկուպացրել», տեղաբնակ ժողովուրդների դեմ նախ համակարգային ճնշումներ են իրականացրել, ապա` կոտորածներ: Այդ պատճառով կովկասյան ժողովուրդներից հազարավոր մարդիկ ստիպված գաղթել են Օսմանյան կայսրություն:
Բիլգիչը իր մտահոգությունն է հայտնել, որ վերոնշյալ դեպքերը մինչև հիմա արձագանք չեն գտել միջազգային հարթակներում ու չեն ստացել արժանի գնահատական:
«Այդ մեծ ողբերգությանը զոհ գնացածների հիշատակի առջև խոնարհվելով` բոլորին կոչ ենք անում արդար հիշողության հիման հենվենք ու խորհենք, թե ինչպես կարելի է գալիք սերունդներին թողնել ավելի խաղաղ. Ավելի համերաշխ ապագա»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |