Միջազգային08:40, 23 Մայիս 2015
Բեռլինում թուրքերը փորձել են խանգարել թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող հայերին
Գերմանաբնակ մի խումբ թուրքեր փորձել են խոչընդոտել Բեռլինի թուրքակա դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հայերի կազմակերպած բողոքի ցույցը:
Ըստ թուրքական «Yenisafak» լրատվամիջոցի`թուրքերը կազմակերպել են պատասխան ակցիա թուրքական ու ադրբեջանական դրոշներով: Նրանք պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է եղել «Խորհրդարանները դատարաններ չեն, քաղաքական գործիչներն էլ դատավորներ չեն», «Ցեղասպանություն չենք իրականացրել, մեր հայրենիքն էինք պաշտպանում»:
Այն պահին, երբ հայերը մոտեցել են դեսպանատանը, թուրքերը երգել են Թուրքիայի պետական օրհներգը, ապա բարձրացրել այն 31 թուրք դիվանագետների լուսանկարները, որոնք սպանվել էին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ի (ASALA) կողմից 1974-1984թթ. իրականացրած վրիժառուկական գործողությունների շրջանակներում:
Ցույցի վերջում Բեռլինի թուրքական համայնքի փոխնախագահ Սելչուկ Դեմիրջին, պատասխանելով լրագրողների մի շարք հարցերին, նշել է. որ իրենք պայքարելու են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
«Մենք էլ պատասխան ցույց կազմակերպեցինք, որպեսզի մեր ձայնը ևս բարձրացնենք ու լսելի դարձնենք»,-ասել է Դեմիրջին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |