Իրավական12:39, 25 Մայիս 2015
Հունաստանի «Սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը զորակցություն է հայտնել «Քամփ Արմեն»-ի դիմադրությանը

Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական» կուսակցության (ՀՍԱԿ-DSİP) եղբայրական կազմակերպությունը համարվող Հունաստանի «Սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (SEK) «Քամփ Արմեն»-ի քանդման դեմ սկսված պայքարին աջակցության ուղերձ է հղել:
Թուրքական «marksist.org» կայքի հաղորդմամբ` ուղերձում մասնավորապես ասված է. «Քամփ Արմեն»-ը պաշտպանող բոլոր ակտիվիստներին Հունաստանից ողջույն և համերաշխություն հղելով…
Ընկերներ շարունակեք ծածանել միջազգայնականության (ինտերնացիոնալիզմ) դրոշը: Այն, ինչ դուք անում էք, ոգեշնչում է տարածաշրջանի բոլոր մարքսիստներին»:
Ուղերձը ստորագրված է «Սոցիալիստական աշխատավորական» կուսակցության» կենտրոնական կոմիտեի անվամբ:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |