Քաղաքական07:51, 26 Մայիս 2015
Դավութօղլուն` երիտասարդների վաղ ամուսնությունների, ահաբեկչական կառույցների և ընդդիմադիր ուժերի մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական հանրահավաքներ է անցկացրել Չանաքքալեում (Դարդանել) և Թեքիրդաղում: Թուրքական «rotahaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ ելույթի ժամանակ Դավութօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել:
«Գոյություն ունի երեք անօրինական բանդա: Դրանցից մեկը «զուգահեռ կառույցն» է: (Այդպես են կոչում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած հզոր իսլամական շարժումը- խմբ.): Մեկ տեսնում ենք՝ Փենսիլվանիայի ներկայացուցիչը Դիարբեքիրում ելույթ է ունենում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հետ, մեկ տեսնում ենք՝ Քըլըչդարօղլուն է գնում նրանց խմբագրություն, մեկ տեսնում ենք՝ նրանք Բահչելիի մոտ են գնում: Վարագույրի հետում սրանք բոլորը կապված են իրար հետ:
Երկրորդը Քանդիլն է, այսինքն՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որն ամեն օր հայտարարություններով ու սպառնալիքներով է հանդես գալիս:
Իսկ երրորդը «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» (ՀԺԱԿՃ-DHKP-C) ահաբեկչական կազմակերպությունն է, որը պատասխանատու է Ադանայի և Մերսինի ահաբեկչությունների համար», - ասել է Դավութօղլուն:
Նրա կարծիքով՝ այդ կազմակերպությունների՝ «զուգահեռ կառույցի», ՔԲԿ-ի, ՀԺԱԿՃ-ի և Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցութան (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) և ԺԴԿ-ի միջև որոշակի համագործակցություն և ընդհանրություն կա: Ըստ նրա՝ հիշյալ վեցը միասին իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) դեմ են դուրս եկել: Դավութօղլուն կոչ է արել հունիսի 7-ի ընտրություններում մի լավ դաս տալ իր բնութագրմամբ «զուգահեռ վեցնյակին», որը «ցանկանում է կասեցնել ԱԶԿ-ի և Թուրքիայի վերելքը»:
Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև այլ խնդիրների՝ մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է խթանել Թուրքիայում երիտասարդների վաղ ամուսնությունները, ինչպես նաև՝ նպաստել, որպեսզի կանայք և երեխաներ ունենան, և կարողանան աշխատել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |