Տարածաշրջան09:21, 27 Մայիս 2015
Սկանդալ թուրքական հեռուստաեթերում. Էրդողանը և նախագահ է, և` վարչապետ
Մայիսի 26-ին Թուրքիայում տեղի է ունեցել Յուքսեքօվա օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Բացման արարողության ուղիղ հեռարձակող Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի եթերում հայտնվել է հետևյալ գրությունը. «Օդանավակայանի բացումն իրականացնում են նախագահ Էրդողանն ու վարչապետ Էրդողանը»:
Երկրի առաջատար պետական հեռուստաընկերության թույլ տված այս կոպիտ սխալը մեծ արձագանք է գտել և քննարկման նյութ դարձել թուրքական մամուլում և սոցցանցերում: Մի շարք լարտվակայքեր ու պարբերականներ անդրադարձել են թեմային:
T24.com.tr
«TRT –ն գլուխը կորցրել է, Էրդողանին և նախագահ, և վարչապետ է հայտարարել»:
Cumhuriyet
«TRT-ն խնդիրը լուծել է. և վարչապետը, և նախագահը Էրդողանն է»:
Haber.sol.org
«TRT –ն իր ցանկությունները արտահատել է տիտրերում. նախագահ Էրդողան և վարչապետ Էրդողան»:
Diken.com.tr
«Դավութօղլուն կրկին խորթ զավակ է. ըստ TRT –ի՝ Էրդողանը և նախագահ է, և վարչապետ»:
Twitter-ում ևս թեմայի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություններ են արվել: Օրինակ, Թունջեր Նեջդեթ անունով օգտատերը գրել է. «Էյ Դավութօղլու, նայիր , անգամ TRT-ն քեզ որպես վարչապետ չի ճանաչում. Նայիր, իմացիր, վարչապետը Էրդողանն է»:
Մեկ այլ օգտատեր Հաքան Դեմիրը հումորով նկատել է. «Բացմանը ներկա էին նաև տրանսպորտի նախարար Էրդողանը, գյուղատնտեսության նախարար Էրդողանը: TRT –ն կիսատ է գրել», իսկ Սարա Դիլարա անվամբ օգտատերը հարց է բարձրացրել. «Եթե անգամ պետական հեռուստաընկերությունը չի ճանաչում Դավութօղլուին, ժողովուրդն ինչո՞ւ պիտի ճանաչի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |