Միջազգային09:29, 27 Մայիս 2015
Վաշինգտոնը հերքել է օդային աջակցության մասին Չավուշօղլուի հայտարարությունը

Ամերիկյան կողմը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև արդեն «սկզբունքային» համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում մարզումներ անցնող սիրիական զինված ընդիմության ջոկատներին օդային աջակցություն ցուցաբերվելու շուրջ: Թուրք նախարարն ասել էր, որ օդային աջակցությունը պետք է ապահովվի զինյալների Սիրիա մտնելու և այնտեղ (կառավարական զորքերի դեմ) տարբեր օպերացիաներ իրականացնելու ընթացքում:
Ըստ թուրքական առաջատար «Hyurriyet» թերթի կայքի` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գնդապետ Սթիվ Ուորենը լրագրողների հետ զրույցում չի հաստատել այդ լուրը:
Իսկ այն դիտարկումից հետո, թե նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարը, բարձրաստիճան զինվորականն ասել է. «Բանկցությունները դեռ շարունակվում են: Այս պահին հայտարարություն չունենք անի»:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական հրահանգիչները մարզում են սիրիական զինված ընդիմության ջոկատներին ավելի ուշ Սիրիա ուղարկելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |