Հասարակական10:24, 28 Մայիս 2015
«Հեյ նախագահ, աննորմալն ո՞վ է». պոլսահայ լրագրողի հոդվածը

Պոլսահայ հայտնի լրագրող, սյունակագիր Հայկո Բաղդադը թուրքական «Taraf» թերթի կայքում հրապարակված «Հեյ նախագահ, աննորմալն ո՞վ է» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վերաբերյալ արած արտահայտությանը` «Այդ կուսակցությունն ինչքան աննորմալ կա, բոլորին հավաքել է»:
Հայկո Բաղդադը հոդվածի նախաբանում նշելով, որ վերջին ժամանակներում դժվարանում է գրել, ավելացնում է, որ գրելու թեմաները կարծես պակասել են.
«Երբեմն մտածում եմ գրել այն մասին, թե ինչպես է նախագահը ամեն օր խախտում սահմանդրության անկողմնակալության հիմքերը, սակայն մտածում եմ, որ հոդվածը դեռ չհրապարակված կարող է կորցնել առօրեականությունը: Երբեմն էլ մտածում եմ գրել այն մասին, թե ինչպես է սուրբ գիրքը ձեռքում ծածանելով ու քաղաքական հակառակորդներին անաստված հայտարարելով, ինչ փորձանքների է մեզ տանում: Բայց այս անգամ էլ մտածում եմ, որ դատարանի առաջ կկանգնեմ: Այդուամենայնիվ Էրդողանի վերջին խոսքերից մեկի վերաբերյալ մեկ-երկու պարբերություն պիտի գրեմ:
Դուրս եկավ հրապարակ և ասաց հետևյալը. «Անջատողական խմբի օրակարգում գտվող այդ կուսակցությունն ինչքան աննորմալ կա, բոլորին հավաքել է»:
Շատ կոնկրետ հարցնում եմ` հեյ նախագահ, ովքե՞ր են ԺԴԿ-ի այդ աննորմալ խմբերը»:
Այնուհետև հեղնակը թվարկել է Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ԺԴԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածուներից շատերի անունները, համառոտ տեղեկություններ ներկայացրել յուրաքանչյուրի մասին ու հարցրել, թե ով է նրանցից աննորմալը:
Բաղդադի թվարկած պատգամավորի թեկնածուները հիմնականում ներկայացնում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունները. նրանց թվում է նաև հայազգի թեկնածու Գարո Պայլանը:
Պոլսահայ լրագրողն այսպես է եզրափակում է հոդվածը. «Հեյ նախագահ, ու՞մ աննորմալ անվանեցիր, պատասխանի՛ր:
Կամ էլ ուշադրություն մի դարձրու:
Գուցեև ավելի լավ կլինի, որ հունիսի 7-ից հետո այդ մարդկանց հաշիվ տաս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |