Միջազգային10:06, 28 Մայիս 2015
Թուրք հաքերները հարձակվել են «New York Times» -ի կայքերի վրա

«Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպությունը հաքերային հարձակման է ենթարկել ամերիկյան «New York Times» թերթի ինտերնետային կայքերը՝ արգելափակելով դրանք:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ հարձակման պատճառն օրերս թերթում հրապարակած «Թուրքիայի գլխավերևում սև ամպեր են կուտակվում» հոդվածն է, որով «New York Times» -ը կոչ էր անում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին՝ քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադրած կամայականությունների ու բռնությունների դեմ:
Հաքերների նշյալ արարքը հայրենասիրական քայլ համարող աղբյուրը գրում է. «Թուրք հաքերների թիմ»-ի տասնյակ հայրենասեր հաքերները Թուրքիայի ներքին կյանքում քաոս ստեղծել ցանկացող «New York Times»-ի կայքերին գիշերային ժամերին միաժամանակյա հաքերային հարձակումներ են իրականացրել»:
«New York Times»-ի անգլերեն homedelivery.nytimes.com և իսպաներեն es.nytimes.com կայքերը, ինչպես նաև՝ blog.nytimes.com հասցեով բլոգը, app.nytimes.com հավելվածը և register.nytimes.com ռեգիստրացիոն համակարգը ժամեր շարունակ անհասանելի են եղել և մեծ վնասներ կրել:
«Թուրք հաքերների թիմ»-ի ղեկավար Զորրոքին հայտարարել է, որ հիշյալ հոդվածծով Թուրքիայի նախագահին այդ կերպ ստորացնելն ու տարբեր ուժային կառույցների համար որպես թիրախ ցույց տալը ակնհայտ միջազգային բռնության նախաձեռնություն է:
Զորրոքին նաև նշել է, որ հանուն Թուրքիայի ամբողջականության պահպանման իրենք շարունակելու են հարձակումները իրենց դեմ դուրս եկած ցանկացած ուժային կառույցի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |