Մարզական11:48, 29 Մայիս 2015
Հայոց ցեղասպանությունը ճանաչած բրազիլացի ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի թուրքական Գալաթասարայ

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական (կատալոնական) Բարսելոնայի աջ պաշտպան Դանի Ալվեսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբ:
Թուրքական «tarafsizbolge»-ը լրատվական կայքը, հղում անելով իսպանական լրատվամիջոցներին, նշում է, որ Գալաթասարայի ներկայացուցիչներից մեկը, հանդիպելով Ալվեսի գործակալների հետ, բանակցել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մանրամասների շուրջ: Նշվում է, որ Ալվեսը Գալաթասարայում կստանա 4-4.5մլն եվրո աշխատավարձ:
Գործակալն ընդգծել է նաև, որ վերջնական որոշումը Ալվեսը կկայացնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից հետո միայն, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Բարսելոնայի հետ կնքած իր պայմանագիրը:
Նշենք, որ հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Բարսելոնան կմրցի իտալական Յուվենտուսի հետ:
Հավելենք, որ Դանի Ալվեսն ապրիլի 24-ին լուսանկար էր հրապարակել, որտեղ նա իր ձեռքում «Ճանաչեʹք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ ցուցանակ էր պահել: Սակայն որոշ ժամանակ անց Ալվեսը ֆեյսբուքյան իր էջում ներողություն էր խնդրել թուրք երկրպագուներից ապրիլի 24-ին արված իր լուսանկարի համար:
«Ուզում եմ միլիոն անգամ ներողություն խնդրել իմ թուրք երկրպագուներից, ես երբեք չէի մտածի, որ այդ լուսանկարը ձեզ ցավ կպատճառի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |