Քաղաքական09:27, 29 Մայիս 2015
Մարգար Եսայան. «Թուրքիայում վերջ է դրվել 1915-ի ժխտմանը»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ Թուրքիայի հայ համայնքի ամենահիմնական խնդիրը ներքին կազմակերպվածությունն է:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Եսայանն անդրադարձել է Թուրքիայի տարբեր օրակարգային խնդիրներին, այդ թվում նաև՝ Թուրքիայի հայ համայնքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱԶԿ-ի հայ թեկնածուն նշել է, որ նախկինում գոյություն ուներ 1863թ. հայկական կանոնադրությունը, (Օսմանյան կայսրությունում – խմբ.) , որի հիման վրա ստեղծվել էր հայկական մեջլիս, և այդ օրգանը բավական ժողովրդավարական էր ու կազմակերպում էր հայկական համայնքի կյանքը: Սակայն Թուրքիայի միակուսակցական շրջանում այդ մեջլիսը լուծարվեց և հայերը զրկվեցին իրենց խնդիրները կարգավորող ու կարևոր որոշումներ կայացնող իրավական մարմնից:
Եսայանը հույս է հայտնել, որ ներկայիս Թուրքիայում հնարավոր կլինի վերստեղծել նման քաղաքացիական խորհուրդ:
«Հուսով եմ, որ պատրիարքարանի իրավական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների միջոցով հիմնադրամների՝ նոր տերերի ընտրության շնորհիվ և ամենակարևորը, հայկական համայնքի քաղաքականության որոշիչը հանդիսացող պատրիարքարանի հետ միասին հնարավոր կլինի համատեղ աշխատող քաղաքացիական խորհուրդ ստեղծել»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ ԱԶԿ պատգամավորի թեկնածուն նշել է, որ Թուրքիայում այս առումով բավական դրական իրավիճակ է ստեղծվել: Նա հիշեցրել է վերջին երկու տարում հրապարակված պաշտոնական ցավակցական ուղերձները՝ նկատելով, որ վարչապետի և նախագահի մակարդակով ժխտումը Թուրքիայում արդեն վերացել է: Նաև վերացվել է ցեղասպանության թեմայի քննարկման տաբուն՝ և հոգեբանական , և իրավաբանական առումով:
«Պետությունը լրջորեն փոխել է իր մոտեցումը 1915թ. դեպքերի վերաբերյալ և դա նշանակում է, որ ժխտմանն արդեն վերջ է տրվել: Վերջին 13 տարիների ընթացքում պետությունը հրաժարվել է հայերին՝ որպես թշնամի և օտար ներկայացնելու գործընթացից»:
Մարգար Եսայանը նաև կարծիք է հայտնել, որ եթե ԱԶԿ-ն ևս 10-15 տարի մնա իշխանության ղեկին, ապա 5-10 տարի հետո Հայկական հարցը Թուրքիայում այլևս կդադարի գոյություն ունենալուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |