Տարածաշրջան07:46, 01 Հունիս 2015
Ադանայի հայկական եկեղեցու բակում` հայ հոգևորականների շիրիմների վրա, մանկական զբոսայգի է կառուցվել
Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել:
Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան:
Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած վանական համալիրի վերադարձման պահանջով դատական գործին ի պատասխան՝ Քոզանի քաղաքապետ, Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) ներկայացուցիչ Մուսա Օզթուրքը հայտարարել է. «Որևէ մեկին անգամ 1 թիզ հայրենիքի հող չունենք տալու», և վանական համալիրի բակում մանկական զբոսայգի է կառուցել:
«1915թ. Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում՝ 1921թ., Ադանայի Քոզան գավառի հայկական վանական համալիրի՝ 48 ժամվա ընթացքում հանձնելու հրաման եղավ, ինչի հետևանքով հայ հոգևորականները տիպված եղան լքել Ադանան:
Հարկադրաբար Լիբանան տեղափոխված հայ հոգևորականները մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս շրջանում նորից հիմնեցին Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը»,- գրում է թուրքական պարբերականը:
Հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան ՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը:
«Հայտնի է, որ լքված ու բարձիթողի վիճակում հայտնված, գանձեր որոնողների կողմից անխնա ավերվող Ադանայի հայկական վանական համալիրի վերաբերյալ 1950թ. ապամոնտաժման հրաման է եղել, իսկ ավերված եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործվել են շրջակայքի տների կառուցման ժամանակ»,- գրում է աղբյուրը:
Ադանայի հայկական եկեղեցու բակում, որտեղ, ի դեպ, գտնվում են հայ հոգևորականների շիրիմ,շները, մանկական զբոսայգու կառուցումը բողոքի ալիք է առաջացրել և լայն քննարկումների առիթ հանդիսացել սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես 1915թ. շարունակություն՝ մշակութային ցեղասպանություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |