Միջազգային07:49, 02 Հունիս 2015
WAN–IFRA. Թուրքիան լրագրողական բանտի է վերածվել

Վաշինգտոնում կայացել է «Թերթերի եւ նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի» (WAN – IFRA)՝ ամենամյա համաժողովը, որի բացումը սկսվել է Թուրքիայի մամուլի ազատության խնդիրների քննարկումով:
Թուրքական «Hürriyet» պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական WAN – IFRA կազմակերպությունը զբաղվում է մամուլի ազատության, զարգացող երկրներում անկախ մեդիայի ապահովման և մեդիայի համար նոր աշխատանքային մոդելներ մշակելու աշխատանքներով:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկած WAN IFRA-ի նախագահ Թոմաս Բրունենգարդը հայտարարել է, որ Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի: Բրունենգարդը, որը միաժամանակ Շվեդիայի «Թերթեր հրատարակողների ասոցիացիայի» նախագահն է, թվարկելով այն երկրները, որտեղ լրագրողները խոսքի ազատության սահմանափական խնդրի հետ են բախվում, նշել է նաև Հյուսիսային Կորեան և Թուրքիան՝ որպես բռնատիրական իշխանության կողմից մամուլի վրա ճնշում գործադրող երկրներ:
«Թուրքիայի մամուլի ազատությունն անհանդուրժող ղեկավարի ճնշման տակ հետընթաց է ապրում: Թուրքիան վերածվել է մեծագույն լրագրողական բանտի»,- ասել է Բրունենգարդը:
Վերոհիշյալ համաժողովի շրջանակներում նաև իրականացվել է ամենամյա «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի շնորհվել է իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս իրենց կյանքը զոհած լրագրողներին: Նշվել է, որ աշխարհում 1992-2015թթ. իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում զոհվել է 1127 լրագրող: Այնուհետև կազմակերպվել է զոհված լրագրողների լուսանկարների ցուցադրություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |