Հասարակական12:47, 02 Հունիս 2015
«Նոր զարթոնք»-ը Եսայանին կոչ է արել «Քամփ Արմեն»-ը քաղաքական շահարկման առարկա չդարձնել
Ստամբուլի Թուզլա շրջանի հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի» ապամոնտաժման դեմ ու հայկական համայնքին հանձնելու համար պայքարող «Նոր զարթօոք» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել ճամբարի հարցը քաղաքական նպատակներով շահարկումների վերաբերյալ:
«Kamparmen.org» կայքում հրապարակված հայատարարության մեջ նշվում է, որ «Փարոս» ամսագրում տպագրված Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանի խոսքերն այն մասին, թե ճամբարը վերադարձվել է հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին, սուտ է :
«Դժվարանում ենք հասկանալ գովազդային նպատակներով պատրաստված այս նյութի իմաստը, այն դեպքում, երբ մենք շարունակում ենք Քամփ Արմենի համար մղվող պայքարը:
Ձեզ հետևյալ հարցերն ենք ուղղում.
1. Դուք ասում եք, որ որբանոցը վերադարձվել է, այդ դեպքում որտե՞ղ է հիմնադրամի անունով գրանցված սեփականության վկայականը: Եթե Ձեր ձեռքում կա, անհապաղ հրապարակեք:
2. Այս սուտ լուրը և ԱԶԿ-ի գովազդը հրապարակելու համար որքա՞ն գումար եք ստացել:
3. Նման սուտ տարածելով լրագրողությամբ զբաղվել շարունակելը ո՞ր բարոյական նորմերի հետ եք համադրելու»,- նշված է «Նոր զարթոնք»-ի հայտարարության մեջ:
Վերջինս կոչ է արել Մարգար Եսայանին հրաժարվել Թուզլայի հայկական մանկատունը և «Քամփ Արմենը» ընտրարշավի քարոզչական նյութ դարձնելու փորձերից:
Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ 27 օր է պայքարում են ճաբարի համար և շատ լավ գիտեն, թե որ քաղաքական կառույցներն են կասեցրել ապամոնտաժումը, ովքեր են իրենց հետ պայքարել, իսկ ովքեր՝ անգամ ապամոնտաժման օրը եղել դիտորդի դերում, իսկ հետո ընկել քաղաքական շահատակության հետից:
Ըստ հայտարարության՝ Մարգար Եսայանը, որը գործընթացը ավելի երկարացնելուց և մարդկանց մտքերը խառնելուց բացի որևէ ներդրում չի ունեցել, իր հայտարարություններով հայ ժողովրդին ոչ թե օգուտ, այլ վնաս կարող է տալ:
«Ակնկալում ենք, որ այս դիրքորշումից հրաժարվելով՝ նա կաշխատի հանուն ճամբարի վերադարձման»,- հույս է հայտնվում հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |