Հասարակական10:38, 02 Հունիս 2015
«Radikal»-ի հոդվածը` Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի իրական ծագման մասին
Թուրքական «Radikal» պարբերականի թղթակից, պատմաբան Այշե Հյուրը ներկայացնում է Մուստաֆա Քեմալի որդեգիր դուստր Սաբիհա Գյոքչենի իրական պատմությունը: Հյուրը նշում է, որ 1990-ականներին Օքթայ Վերելին հարցազրույց տված Սաբիհա Գյոքչենը հայտարարել է, թե իր հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթն է, որին երիտթուրք լինելու պատրվակով Աբդուլհամիդը Էդիրնեից Բուրսա էր աքսորել:
Ըստ Գյոքչենի պատմածի՝ նա վաղ հասակում կորցրել է ծնողներին և ապրել է ավագ եղբոր հետ: 12 տարեկան հասակում հանդիպել է Աթաթուրքին, որն այդ շրջանում ժամանակավորապես ապրելիս է եղել Բուրսայի հանրապետական պալատում: Սաբիհան նրան պատմել է իր սովորելու ձգտման մասին, իսկ Աթաթուրքը առաջարկել է իր դուստրը դառնալ և իր մյուս դստեր հետ սովորել դպրոցում: Այնուհետև նաև աղջկա ավագ եղբոր համաձայնությունը տանալով, Մուստաֆա Քեմալը աղջկան իր հետ Անկարա է տարել: 1934թ., երբ ընդունվել է ազգանունների մասին օրենքը, Աթաթուրքը Սաբիհային «Գյոքչեն» ազգանունն է տվել:
Իսկ 2004թ. փետրվարին Թուրքիայի հայկական «Ակօս» թերթում լույս տեսած և Հրանտ Դինքի հեղինակած «Սաբիհա- Խաթունի գաղտնիքը» հոդվածում ներկայացված են Հայաստանի քաղաքացի Հռիփսիմե Սեբելջյան – Գազալյանի վկայություններն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը իրականում Խաթուն Սեբելջյանն է, որին Բուրսայի մանկատնից որդեգրել է Աթաթուրքը: Որպես Խաթունի մորաքույր ներկայացած Հռիփսիմեի, ինչպես նաև Սեբելջյան ընտանիքի՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Լիբանանում ապրող հարազատների վկայությունների համաձայն՝ Արևմտյան Հայաստանի Այնթափ (Antep) քաղաքում բնակվող Սեբելջյան ընտանիքը 1915թ. հարկադրված է եղել գաղթել դեպի Հալեպ, իսկ դուստրերին՝ 6 տարեկան Տիրուհուն և 2 տարեկան Խաթունին, հանձնել են մանկատուն՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:
1918թ. հոկտեմբերի 30-ի Մունդրոսի զինադադարից հետո Այնթափ վերադարձած Սեբելջյանները անմիջապես այցելել են մանկատուն, սակայն Խաթունին այլևս այնտեղ չեն գտել:
Հռիփսիմեի վկայությամբ՝ Խաթունին որդեգրել է Աթաթուրքը, ով երեխաներ չի ունեցել: Նա այդ շրջանում այցելել է Բուրսայի ամերիկյան մանկատուն, հավանել ու որդեգրել է փոքրիկ Խաթունին: Աղջիկը սկզբում ապրել է Աթաթուրքի մոր՝ տիկին Զուբեյդայի մոտ՝ Բուրսայում, իսկ նրա մահից հետո ՝1925թ. Աթաթուրքը նրան Անկարա է տեղափոխել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |