Տնտեսական12:53, 03 Հունիս 2015
OECD. «Թուրքիան 2015-ը սկսել է տնտեսական անկմամբ»

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (Organization for Economic Cooperation and Development -OECD) զեկույցի համաձայն Թուրքիան 2015 թվականը սկսել է տնտեսության զարգացման անկմամբ:
Ըստ կազմակերպության` մոտ օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու աշխարհաքաղաքական առկա լարվածությունը խոչընդոտում են ներդրումների և սպառման ծավալների ավելացմանը, ինչն էլ հենց տնտեսական անկման պատճառն է:
OECD-ի կարծիքով անհրաժեշտ է, որ Թուրքիան նվազեցնի արտաքին ներդրումներից կախվածությունը և շարժական կապիտալի հոսքերը, նախատեսվածից բարձր սղաճը: Կազմակերպությունը կարևորել է ներքին պահանջարկի և արտաքին շուկայի հավասարակշռումը՝ նախապատվությունը տալով վերջինին, ինչպես նաև աշխատաշուկայի արդյունավետության ներուժի ազատականացումը և առողջ մրցակցությունը:
OECD-ն Թուրքիայի 2015 թվականին տնտեսական աճի ակնկալվող տոկոսային ցուցանիշը 3.1-ից բարձրացրել է 3.2-ի, իսկ 2016 թվականի այց ցուցանիշը 4.0-ից իջեցրել է 3.9-ի: 2015-ին ենթադրվող սղածը 7.4-ից բարձրացրել է 7.5-ի, իսկ 2016-ին այդ ցուցանիշը 6.8-ից 6.7-ի:
OECD-ն վերանայել է համախառն ներքին արդյունքի ցուցանիշները 2015-ի համար նախնական 5.2-ի փոխարեն սահմանելով 5.1, իսկ 2016-ի համար 5.6-ի փոխարեն 4.9-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |