Տարածաշրջան12:04, 03 Հունիս 2015
Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարը Էրդողանին. «Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…»

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները.
-Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած փախչողներին տեղները ցույց տալու օրն է:
-ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) վերջին օրն է, ղեկավարության վերջին շունչն է:
- Ամեն ինչ ամբողջացավ. Ո՞րն էր 1 մլրդ 370 մլն. լիրայի արժողությամբ պալատի կառուցման իմաստը:
- Պալատը դեռ չավարտած թռչող պալատներ (ինքնաթիռ) գնեցին:
- Ամեն օր մեզ հայհոյում է: Ամեն օր սուտ է խոսում, ամեն օր վիրավորում է… Լավ, ո՞վ է այդ անփույթը:
- Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…
- Դու հանրապետության նախագահ ես, դու հանրապետության գլուխն ես: Ինչու՞ ես ման գալիս հրապարակից հրապարակ: Ինչու՞ ես մեզանով զբաղվում: Քահրամանմարաշը քեզ վստահեց, ձայն տվեց, ի՞նչ իրավունք ունես նսեմացնել դա:
-Էրդողանը խաղ է, սուտ է, դավաճանություն է, դավադրություն է, թակարդ է, երկերեսանիություն է, դավաճանություն է:
-Էրդողան, դու Ասադի կեղտոտ կրկնօրինակն ես, Փենսիլվանիայի (Գյուլեն) նախկին սիրելին ես, Վաշինգթոնի մշտական ռազմագերին ես, Քանդիլի (ՔԲԿ-PKK) անզիջում առաքյալն ես, հայերի ազգականն ես, թրքության ապրող թշնամին ես:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |