Տարածաշրջան14:13, 04 Հունիս 2015
Պատգամավորի հայ թեկնածուն Էրդողանին համեմատել է Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի հետ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից որպես պատգամավորի թեկանածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պայքար է մղվելու Նոր Թուրքիայի համար և այդ պայքարում իրենց առաջնորդին մենակ թողնելը դավաճանություն կլիներ սեփական անձի, պատմության, իրենց կորցրած պապերի և նահատակների հանդեպ:
Ըստ Եսայանի՝ Էրդողանը արել է այն, ինչ ժամանակին արել է Ֆաթիհ սուլթանը 1453 թվականին: Թուրքական «Yenişafak» պարբերականում հրապարակված իր հոդվածում Եսայանը մասնավորապես գրում է. «Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը, որն իր կայսրությունը կառուցեց քրիստոնեական ավանդույթներից հեռացած Բյուզանդիայի հիմքի վրա, ցանկացած կրոնական խմբավորման պատկանող, մուսուլման կամ ոչ մուսուլման իր բոլոր հպատակների հանդեպ ժամանակի ամենաժողովրդավարական մոտեցումն էր ցուցաբերում: Բուրսայի հայ հոգևոր առաջնորդ Հովակիմին Ստամբուլ բերողը, Ստամբուլի հայ պատրիարքարանը հիմնողը դարձյալ Մեհմեդ Ֆաթիհ սուլթանն էր»:
Եսայանի դիտարկմամբ՝ Ֆաթիհ սուլթանի ժամանակաշրջանում կայսրության բոլոր ժողովուրդները խաղաղ և արդար պայմաններում են ապրել: Այս իմաստով Էրդողանին համեմատելով Ֆաթիհ սուլթանի հետ՝ ԱԶԿ պատգամավորի թեկնածուն հայտարարել է, թե Էրդողանի և ԱԶԿ-ի նկատմամբ չափից դուրս մեծ անհանդուրժողականություն և քննադատություն է ցուցաբերվում ոչ միայն Թուրքիայում, այլև Թուրքիան և Էրդողանին վերահսկել ցանկացող արևմուտքի կողմից:
«Էրդողանը ներողություն խնդրեց Դերսիմի կոտորածների համար, 1915թ. Մեծ Եղեռնի առթիվ ցավակցական ուղերձ հղեց: Աղքատության դատապարտված հսկա զանգվածներին առաջ քաշեց, նրանց ծառայեց, հարգանք ցուցաբերեց, հարստացրեց, հանուն իր ժողովրդի հոժարակամ տառապեց»,- կարծիք է հայտնում Եսայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |