Հասարակական13:26, 04 Հունիս 2015
Թուրք հոդվածագիր. «Էրդողանը կդառնա՞ Թուրքիայի Պուտինը»
Թուրք հոդվածագիր Նաֆիլե Գոլբասին, հիշելով ժամանակին հոլանդական ձախակողմյան «Volkskrant» թերթի «Էրդողանը կդառնա՞ Թուրքիայի Պուտինը» հոդվածը, որոշել է նույն թեմայի շուրջ իր մտորումները շարադրել: Հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Պուտինի հեղինակության մասին շատ բան կարելի է ասել, սակայն նրա վերաբերյալ հնչեցվող բոլոր դժգոհություններով հանդերձ Պուտինն իր երկրում դեռ շարունակում է սիրված առաջնորդ լինել: Կշիռ ունի: Իսկ Էրդողանի մասին այս պահին դժվար է նույն խոսքերն ասել: Նրա համար արդեն բանը բանից անցել է կարծես:
Գուցեև ամենամեծ հաղթաթուղթը դեռ չի օգտագործել, բայց ԺԴԿ-ի` (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն) ընտրական շեմը հաղթահարելու դեպքում չի բացառվում այս արտահայտությունը. «Եթե չպիտի կարողանամ անել այն, ինչ սիրտս ուզում է, ապա էլ ինչո՞ւ եմ ես այս աթոռին»: Նրա մոտ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» տարբերակն է սովորաբար: Միջինը չկա:
Նախագահական պալատի մասին ենք խոսում, գիտե՞ք, որ տիկին Էմինեի (Էրդողանի կինը) սովորական ջրի բաժակն արժե 340 եվրո:
Վերսալի 4 մեծությունն ունեցող 550 մլն եվրո արժողությամբ պալատի մասին Քըլըչդարօղլուի ասած «զուգարանակոնքերը ոսկուց են» արտահայտությունը բնավ էլ չափազանցություն չէ: Քանի որ ամեն զուգարանի վրա ծախսված գումարը տատանվում է 1600-ից 3300 եվրոի միջև:
Լավ կլիներ պալատում մի հատ էլ հարեմ (կանանոց) հիմներ, բայց…
Եթե Դավութօղլուի մասին խոսենք, ապա կարող եմ ասել, որ նրա ամենամեծ սխալը քաղաքականություն մտնելն էր, առավել ևս ԱԶԿ-ում (Արդարություն և զարգացում կուսակցություն) գործունեություն ծավալելը:
Թուրքիայի քաղաքական վիճակի ու ընտրությունների վերաբերյալ չեմ կարող այնպիսի առանձնահատուկ բան ասել, որ մյուսները չեն ասել: Միայն մարդկանց խնդրում եմ քվեարկելուց առաջ հարցնել իրենք իրենց, թե ինչպիսի Թուրքիայում են ուզում ապրել` հավասա՞ր, ինտեգրվո՞ղ և սոցիալակա՞ն, թե՞ թալանվող, ցնցվող, կրթությունը անտեսող, բոլոր տաղանդները սպանող ու մեկուսացվող հայրենիքում:
Ցանկանում եմ, որ այս թեմայով մտածեն: Բոլորի նման ես էլ սպասում եմ, թե կիրակի օրը ինչ է դուրս գալու քվեատուփերից, քանզի չես կարող իմանալ` ինչ կանի ժողովուրդը:
Քվեատուփերից Գեզիի նման մի անակնկալ, երեսը պարզ մեկը կարող է դուրս գալ:
Այսինքն Դեմիրթաշը:
Ներքին մի ձայն ասում է` Դեմիրթաշը լավն է: Համ էլ հասարակ է: Նույնիսկ կարելի ասել Գեզիից հետո Թուրքիայի միակ հպարտությունն է: Ժողովրդավար, ֆեմինիստ, ձախակողմյան, սոցիալիստ:
Նա է այն մարդը, որ Թուրքիան տանելու է Եվրոպա
Կողմնակալ հոդված ստացվեց, սակայն կարծում եմ առարկություն չի լինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |