Իրավական10:44, 04 Հունիս 2015
SABAH. «Դինքի սպանությունը ծրագրել է Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետը»

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ոստիկանության հետախուզական մարմինների հետ համատեղ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, թե հայկական «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ կապ ունի «Զուգահեռ կառույցը»:
Միջանկյալ նշենք, որ «Զուգահեռ կառույց» կոչվածը Թուրքիայում նույնականացվում է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլի ստեղծած շարժման հետ:
Թուրքական «Sabah» պարբերականի տեղեկացմամբ՝ զեկույցի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը վերջերս Դինքի սպանության գործով ձերբակալվել էր:
Զեկույցի մեջ մանրամասն ներկայացվում է սպանության նախապատրաստման ընթացքը:
Ըստ այդմ` Դինքի սպանությունից 6 տարի առաջ Յըլմազերը հիմնել է «C-5» գաղտնի բյուրո, որը վարել է «զուգահեռ կառույցի» գործերը: Նշվում է, որ այդ խումբը Ergenekon-ի, Balyoz-ի և պետական հեղաշրջմանը միտված նմանատիպ այլ օպերացիաների համար հիմք է նախապատրաստել: «C-5»-ը ծրագրել էր Դինքի սպանությունունից հետո անցնել Ergenekon-ի գործողությունների պատրաստման հաջորդ փուլին, քանի որ բոլորըզբաղված կլինի Դինքի սպանությամբ:
«Դինքի սպանությունը բոլորի հայացքները կուղղեր ազգայանականների վրա, իսկ Ergenekon-ի գործն ավելի կհեշտանար»-գրում է թերթը:
Յըլմազերը մեղադրվում է « C-5» գաղտնի կառույցը ղեկավարելու մեջ: Նշվում է, որ «Ակոսի» խմբագրապետի սպանությունը հենց այդ կառույցում է ծրագրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |