Միջազգային13:22, 05 Հունիս 2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը թուրքալեզու ամսագիր է հրատարակել

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում «Mustaqim.net» կայքի միջոցով հրապարակել է «Konstantiniyye» (Կոստանդնուպոլիս) անվանումով իր առաջին թուրքերեն ամսագիրը: Ամսագիրը հրատարակվել է «ԻՊ»-ի հետ համագործակցող «Էլ հայաթ մեդիա»-ի (El Hayat Medya) կողմից:
Ըստ «CNN Turk» լրատվական ծառայության` ամսագրում բոլոր մուսուլմաններին` ի դեմս թուրքերի և քրդերի, հրավիրվում է համալրել «ԻՊ»-ի շարքերը: 46 էջանոց ամսագրում, որտեղ տեղեկություններ են հաղորդվում առ այսօր ահաբեկչական կազմակերպության իրականացրած և ապագայում իրականացվելիք գործողություններ մասին, կոչ է արվում բոյկոտել հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:
Ամսագրի նախաբանում Թուրքիայի մասով որպես «ԻՊ»-ի գլխավոր նպատակ է նշվում Ստամբուլի գրավումը: Այդ գաղափարն ավելի մանրամասնորեն պարզաբանվում է «Ստամբուլի գրավումը» վերնագրով հոդվածում:
«Ինչպես բոլոր բռնակալությունների, Ձեր վերջը նույնպես մոտենում է: Այս թեմայով ամենամեծ բանը, որ ուզում ենք Աստծուց, այն է, որ մեզ վրա բռնություն գործադրողներին մեր ձեռքերով պատժենք: Մեծն Աստծուց (ալլահից) խնդրում ենք, որ մեզ Ստամբուլի և մնացած վայրերի գրավման հետ կապված ավետիսը հայտնելու հնարավորություն տա»,- նշվում է հոդվածում:
Ամսագրում կա հոդված ժողովրդավարության և իսլամի անհամատեղելիության մասին, որտեղ նշվում է, որ դրանք տարբեր բաներ են և չի կարելի որևէ կրոն կամ փիլիսոփայություն կապել իսլամի հետ:
Ամսագրում խոսվում է նաև Սպիտակ տունը, Բիգ Բենը և Էյֆելյան աշտարակը պայթեցնելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |