Հարցազրույց06:05, 08 Հունիս 2015
CNNTürk-ի խմբագիր. «Հայ պատգամավորները պետք է միասնաբար գործեն, այլապես հաջողություն չեն ունենա»

CNNTürk հեռուստատեսության լրատվական հաղորդումների գլխավոր խմբագիր Ֆերհաթ ԲորատավըՙErmenihaber.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ֆերհաթ Բորատավը, նշելով որ, վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում կարծես ուժերի վերադասավորում է լինում, ասաց. «12 տարի է, ինչ Թուրքիան մոռացել էր, թե ինչ բան է կոալիցիան: Իսկ հիմա կոալիցիայի հարցը կրկին օրակարգում է: Այս առումով կարող եմ ասել, որ մենք ականատես ենք մեջլիսում արմատական փոփոխության»:
Հարցին, թե ինչով է պայմանավորված ընտրողների նախընտրության փոփոխությունը, Բորատավը պատասխանեց. «Դրսից Թուրքիան կարող է միատարր մի երկիր թվալ: Սակայն իրականում սա մի երկիր է, որտեղ առկա են բազմազան քաղաքական ու սոցիալական տարրեր. Այս տարրերը քայլ առ քայլ ապահովեցին բազմատարր մի կառույցի ձևավորումը: Այս գործում քրդական շարժումը մեծ դեր ունի: Նրանք քայլ առ քայլ կարողացան քաղաքական կշիռ ստեղծել: Առհասարակ այս անգամ Թուրքիան կունենա ավելի բազմաշերտ խորհրդարան, որովհետև նոր խորհրդարանում կլինեն հայ, հույն պատգավորներ, մեծ թվով կին պատգավորներ, ընդ որում նաև գլխաշորավորներ: Սա Թուրքիայի իրական պատկերն արտացոլող խորհրդարան է»:
Բորատավը ընդգծում է, որ չնայած նախորդ ընտրություններում ստացած ձայների համեմատ, այս անգամ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) ավելի քիչ ձայն է ստացել, այնուամենայնիվ շարունակում է մնալ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժը»:
Թեև ԱԶԿ-ն ստացել է ձայների ավելի քան 40 տոկոսը, բայց այնուամենայնիվ, ըստ Բորատավի, ԱԶԿ-ն պետք է մտածի իր պարտության պատճառների մասին ու դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքի դրան:
Խորհրդարանում հայ պատգամավորների ներկայությունը դրական գնահատելով` Բորատավը նշում է, որ շատ կարևոր է, որ 3 հայ պատգամավորները հայերին վերաբերող հարցերում փոխհամաձայնեցված գործեն: Չնայած 3 նրանք տարբեր կուսակցություններ են ներկայացնում, բայց որոշակի հարցերում պետք է մի կողմ թողնեն իրենց կուսակցական տարաձայնությունները ու միասնաբար գործեն: Եթե առանձին-առանձին շարժվեն արդյունքի չեն հասնի»,- շեշտում է Բորատավ` օրինակ բերելով այս պահի ամենակտուալ կարևոր հարցերից մեկը` Քամփ Արմեն անունով հայտնի Ստամբուլի հայկական որբանոցի հարցը: Ըստ նրա` այդ կարևոր հարցով այժմ արդեն կարող են զբաղվել հենց հայ պատգամավորները:
Վերջում դրական գնահատելով ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺՀԿ) մուտքը խորհրդարան` Բորատավը նշեց, որ Թուրքիան շատ պատմական խնդիրներ ունի, որոնց հետ պետք է առերեսվի, և այս կուսակցությունը առնվազն կապահովի այդ թենաների բարձրացումը խորհրդարանում:
Նշենք, որ հունիսի 7-ին կայացած հանրաքվեի արդյունքում, Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ ձեռք բերեցին իրենց թեկնածությունը առաջադրած ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`
1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Դողանը:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |