Տարածաշրջան17:18, 08 Հունիս 2015
ZAMAN-ը ներկայացրել է կառավարություն կազմելու Էրդողանի հնարավոր սցենարները

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) ընտրությունների արդյունքներն առաջացրել են կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն, քանի որ ընտրապայքարին մասնակցած և ոչ մի կուսակցություն չի ստացել 276 մանդատ, ինչը թույլ կտար միակուսակցական կառավարություն կազմել:
Նման իրավիճակում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ստիպված է կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցությունների կամ դրանցից մեկի հետ կամ էլ առնվազն ստանալ մոտ 20 ընդդիմադիր պատգամավորի աջակցություն: Այս անորոշ իրավիճակի հավանական զարգացումների թեմային է անդրադարձել թուրքական «Zaman» պարբերականը: Վիրջինիս հրապարակած դիտարկումները ներկայացնում ենք ստորև.
Կառավարություն ձևավորելու գործը կհանձնվի արդյո՞ք ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺԴԿ):
Եթե ԱԶԿ-ին որև կերպ չհաջողվի կառավարություն ձևավորել, դրա հերթը կանցնի ընդդիմադիր կուսակցություններին: Էրդողանը պետք է այդ պարտականությունը հանձնի ԺՀԿ-ին: Սակայն, հավանական է նաև, որ Էրդողանը որևէ ընդդիմադիր կուսակցության նման հնարավորություն չտա և սպասի 45-օրյա ժամկետի լրացմանը, որը նախատեսված է կառավարություն կազմելու համար: Իսկ եթե ԺՀԿ-ն, այնուամենայնիվ, ստանա այդ իրավունքը, ապա ԺՀԿ-ի և ընդդիմադիր մյուս «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կողմից կառավարություն կազմելու դեպքում ԱԶԿ-ն կդառնա ընդդիմություն:
Ժամանակավոր կառավարություն, որտեղ ԺԴԿ-ն նախարարական պորտֆեյլ կունենա:
Եթե ԱԶԿ-ն կամ մյուս ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան 45 օրվա ընթացքում փոխհամաձայնության գալ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ ընտրություններ կնշանակի: Այդ դեպքում նախագահը կկազմի «ժամանակավոր» կառավարություն: Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ ժամանակավոր կառավարության կազմի մեջ պետք է ընդգրկվեն ներկայացուցիչներ մեջլիս անցած բոլոր կուսակցություններից՝ իրենց ստացած քվեներին համապատասխան: Այսինքն ժամանակավոր կառավարության մեջ նախարար կունենա նաև քրդամետ ԺԴԿ-ն:
ԱԶԿ-ն կարող է արտահերթ ընտրություններ անցկացնել:
Էրդողանը և ԱԶԿ-ն պետք է կարողանան ճիշտ հաշվարկել` կավելանա՞ն ԱԶԿ-ի ձայները հավանական արտահերթ ընտրություններում, թե՝ ոչ: Եթե Էրդողանի վերադարձը կուսակցության ղեկին հավանական դարձնի միանձնյա կառավարություն ձևավորելու տարբերակը, ապա միանգամից արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Իսկ եթե պարզ դառնա, որ ԱԶԿ-ն որևէ կերպ չի կարող իր ձայները ավելացնել, կամ եթե չցանկանա ռիսկի գնալ, ապա մեծ զիջումների գնով ստիպված կլինի մաս կազմել կոալիցիոն կառավարության: Դրա համար ԱՇԿ-ի, ձախողման դեպքում ԱԶԿ-ն նախևառաջ կփորձի ստանալ ԺԴԿ-ի աջակցությունը: ԱԶԿ-ի ձևավորած այդ կառավարությունը, ըստ գնահատականների, կարճ կյանք կունենա, ինչը նորից օրակարգ կբերի արտահերթ ընտրությունների հարցը:
Նաև շեշտվում է այն հանգամանքը, որ քրդամետ կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, ինչպես ԺՀԿ-ԱԶԿ կոալիցիայի, այնպես էլ ԱԶԿ-ի կողմից կառավարության ձևավորման հարցում առանցքային դերակատար է դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |