Միջազգային13:56, 08 Հունիս 2015
Չինացիների անիմացիոն հոլովակը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների մասին

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հայտնվել են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Եվ մինչ միջազգային հայտնի պարբերականները զբաղված են ընտրությունների արդյունքների հետ կապված լուրջ վերլուծություններով, չինացիները աչքի են ընկել իրավիճակի հումորային մեկնաբանությամբ: Ինտերնետում Թուրքիայի խուրհրդարանական ընտրությունների վերաբերյալ չինացիների հեղինակած մի ուշագրավ անիմացիոն հոլովակ է հայտնվել:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից կիրառվող ակնհայտ ընտրակեղծիքներին, Էրդողանի՝ նախագահական համակարգը ներդնելու երազանքին և հազարավոր սենյակներ ունեցող նախագահական պալատին:
Հիշատակվում է նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից նախագահական պալատում ոսկեզօծ զուգարանակոնքերի առկայության մասին պնդումն ու Էրդողանի՝ այդ վարկածի հաստատման դեպում հրաժարական տալու խոստումը: Ֆիլմում տեղ են գտել նաև Սիրիայի սահմանին ընթացող պատերազմն և թուրքական մեդիայում այդ ամենի արտացոլման փաստը:
Անիմացիոն հոլովակում մեծ տեղ է տրվել Թուրքական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP), որի մասին ասվում է, որ չնայած այն իր մեծությամբ չորրորդ քաղաքական կուսակցությունն է, սակայն նրա դերն այս ընտրություններում չափազանց մեծ է եղել: ԺԴԿ-ն, փաստորեն, կանխել է Էրդողանի՝ նախագահական համակարգի հետ կապված երազանքի իրականացումը և նոր շունչ է հաղորդել թուրքական կառավարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |