Հասարակական11:34, 08 Հունիս 2015
Գյուլենը մեկնաբանել է մեջլիսի ընտրությունները` Էրդողանին համեմատելով փարավոնի հետ
Գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, ով առճակատման մեջ է գտնվում Թուրքիայի ներկայիս իշխանությունների ու մասնավորապես երկրի նախագահ Էրդողանի հետ, մեկնաբանել է հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Թուրքական «Sozcu» լրատվականի տեղեկացմամբ` Գյուլենը իր մեկնաբանությունը հասցեագրել է Էրդողանին` նրան համեմատելով փարավոնի հետ:
«Պատմական գիտակցություն և խաղաղության ոգի» անվամբ ուղերձում, Գյուլենը մասնավորապես նշել է, նշել է, որ ոչ մեկ հավերժ բազմած չի մնում աթոռին, այսօր իշխանության գահին բազմած մարդիկ, վաղը կարող են իշխանազրկվել:
«Ովքեր այսօր զոհաբերում են սեփական ժողովրդին, վաղը իրենք են զոհաբերվելու: Փարավոնը նույնպես իրեն շատ ուժեղ էր համարում: Սակայն Մովսես առաքյալը նրան պարտության մատնեց: Փարավոնը զղջած իր արարքների համար, բայց արդեն ուշ էր»,- իր ուղերձում նշել է Գյուլենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |