Քաղաքական10:38, 08 Հունիս 2015
Էրդողանը մեկնաբանել է մեջլիսի ընտրությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունները մեկնաբանող գրավոր հայտարարությամբ:
«HaberTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ ընտրական արդյունքները փաստորեն ոչ մի քաղաքական ուժի միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն չեն տալիս:
«Մեր ժողովրդի գնահատականը վեր է ամեն ինչից: Հավատ ունեմ, որ ընտրապայքարին մասնակցած բոլոր կուսակցությունները ողջամիտ և իրատեսական դիրքորոշումներ հանդես կբերեն»,- ասել է Էրդողանը` գոհունակություն հայտնելով, որ հանրության մասնակցությունը քվեարկությանը բավականին բարձր տոկոս է կազմել: Դա նշանակում է, որ ժողովուրդը վճռական է եղել, իր կամքը քվեատուփերի մոտ արտահայտելու հարցում:
«Մեծապես ցանկալի է, որ ընտրություններից հետո սկսվող գործընթացում հանուն երկրի կայունության, վստահության միջավայրի և դեմոկրատական ձեռքբերումների պահպանության, բոլոր քաղաքական կուսակցությունները պատասխանատու պահվածք դրսևորեն»,- ասված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |