Տարածաշրջան09:08, 08 Հունիս 2015
Էրդեմ. «Էրդողանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ գործի սահմանադրությանը համապատասխան»
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մեկնաբանել է հայտնել հանրային կարծիքի հետազոտությամբ զբաղվող թուրքական «KONDA» ընկերության ղեկավար Թարհան Էրդեմը:
Վերջինիս կարծիքով ժողովուրդն ընտրությունների միջոցով «մեծ դաս տվեց» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այս ընտրություններում հավաքելով 40.94 տոկոս ձայն, զրկվել է միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունից:
Ըստ «Haberler» լրատվական կայքի՝ Էրդեմը կարևորել է, որ մեջլիսում հայտնված 4 կուսակցությունների ղեկավարները, մի կողմ թողնելով անձնական շահերը, համախմբվեն և փոխզիջման գնան: Էրդեմը, մատնանշելով Թուրքիայի իրավական, տնտեսական, ժողովրդավարացման ասպարեզներում, ինչպես նաև մեդիաոլորտում անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրների առկայությունը, ասել է. «Այլևս մեր ոչ մի խնդիր չի կարող սպասել: Թուրքիան փոխզիջում է ակնկալում»:
Խոսելով մոտ օրերին Էրդողանի քայլերի մասին՝ Էրդեմը նշել է. «Կամ հրաժարական պետք է տա, կամ էլ փորձի գործել սահամանադրությանը համապատասխան: Այլ հնարավորություն չունի»:
Թուրքիան շատ բարդ շրջան է մուտք գործում և այդ դժվարությունները հաղթահարելու համար, ըստ Էրդեմի, անհրաժեշտ է, որ Էրդողանն ընտրությունների արդյունքից ճիշտ հետևություններ անի:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտնվեց 4 կուսակցություն: Ըստ նախնական տվյալների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողերի 40.94 տոկոսի ձայները, «Ժողովրդահանարապետական» կուսակցությունը ստացել է 25.20 տոսկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16.49 տոկոս և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրական» կուսակցությունը՝ 12.64:
Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ են ձեռք բերել իրենց թեկնածությունն առաջադրած ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`
1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Դողանը:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |