Քաղաքական11:28, 09 Հունիս 2015
Գորշ գայլերի կուսակցությունը իշխանությունների հետ կոալիցիա կկազմի, եթե…
Թուրքիայում կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ քննարկումները շարունակվում են: «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին նախօրեին բացառել էր իր կուսակցության կոալիցիայի մեջ մտնելու հավանականությունը: Մինչդեռ այսօր հայտնել է այն պայմանները, որոնց ընդունման դեպքում իշանությունների հետ կոալիցիա կկազմեն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sonhaber» լրատվական կայքը, ԱՇԿ-ն ներկայացրել է 3 պայման: Թուրքական կայքը հայտնում է, որ Բահչելին կհանդիպի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, եթե վերջինս կառավարություն կազմելու իրավասություն ստանալուց հետո դիմի ԱՇԿ-ին: Դավութօղլու-Բահչելի հնարավոր հանդիպման ժամանակ էլ կներկայացվեն ԱՇԿ-ի համար անընդունելի կետերը.
1. Հրաժարում նախագահական կառավարման համակարգին անցնելու մտքից:
Այսինքն՝ Թուրքիան պետք է շարունակի մնալ խորհրդարանական երկիր:
2. Թուրքիայի վարչական բաժանման փոփոխություններ չպետք է լինեն:
Այս կետը պահանջում է, որ անգամ սահամանադրական բարեփոխումների շարունակման դեպքում թուրքական ինքնության և Թուրքիայի վարչական կառուցվածքին առնչվող փոփոխություններ չառաջարկվեն:
3. Քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է դադարեցվի:
Ըստ «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ԱՇԿ-ի` քրդական կարգավորման գործընթացը որևէ օգուտ չի տվել, փոխարենը ահաբեկչությանը հնարավորություն է ընդլայնել իր քաղաքական շրջանականները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |