Մշակութային14:07, 10 Հունիս 2015
Աշխարհահռչակ հայ լուսանկարիչը թուրքական նախագծում կիսվել է իր փորձով
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել է թուրքական «Zaman» թերթի կողմից անցկացվող «Artı 1T Gazete Tasarım Günleri» նախագծին: Նախագծի շրջանակներում Թուրքիայի և այլ երկրների 400 երիտասարդներ վարպետության դասեր են ստանում հայտնի ու նշանավոր լուսանկարիչներից ու լրագրողներից:
Գյուլերն իր խոսքի սկզբում ներկաներին բացատրել է ֆոտոնկարչի ու ֆոտոլրագրողի աշխատանքների նրբությունները:
«Ես ֆոտոլրագրող էլ եմ: Տարիներս նվիրել եմ այս գործին: Ֆոտոնկարիչը լուսանկարում է այն, ինչ տեսնում է: Նա կարող է իր նկարածը պահել իբրև հուշ, կարող է նվիրել իր բարեկամին: Սակայն ֆոտոլրագրողը իր ժամանակների դեպքերը փոխանցում է գալիք դարերին»,- ասել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչը:
Գյուլերը նշել է, որ ֆոտոլրագրողները պատասխանատվություն են կրում նաև արխիվների համար: «Եթե մենք դա չանենք, հապա ո՞վ պիտի անի, արխիվները ո՞վ պիտի լցնի»,- ավելացրել է Գյուլերը:
Գյուլերը խոսել է նաև թվային լուսանկարչության մասին` նկատելով, որ այդ գործն անհամեմատ ավելի արագընթաց է:
«Թվային լուսանկարներ անող թղթակցի գործը շատ է արագացել: 11 անգամ մասնակցել եմ Կաննի միջազգային կինոփառատոնին: Այնտեղից շատ հայտնիների լուսանկարներ էի ուղարկում, բայց տեքստերի պատասխանատուն այն ժամանակ ուղարկածս բոլոր արտիստներին չէ, որ ճանաչում էր: Ես նստում էի ու բոլոր նկարների տակ գրում, այնուհետև դրանք դնում էի ծրարի մեջ ու փոստով ուղարկում: Դա մեզ շատ նեղություն էր տալիս (ժամանակի առումով)»,- պատմել է Գյուլերը:
Գյուլերն հանրահայտ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |