Միջազգային09:14, 10 Հունիս 2015
Sabah. «Բրազիլիան դատապարտել է դեսպանին հետ կանչած Թուրքիային»

Նախորդ շաբաթ Բրազիլիայի սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պատճառով Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրյոզին Անկարա կանչելու քայլը հակազդեցության է արժանացել:
Ըստ թուրքական Sabah թերթի կայքի` Բրազիլիայի արտգործնախարարությունը թեմայի վերաբերյալ հրապարակած դատապարտող նոտայում երկկողմ հարաբերություննեի բարելավման կոչ է արել:
Բրազիլիայում Թուրքիայի դեսպանի հետ բրազիլական կողմի հետ ունեցած խոսակցության ժամանակ նշվել է, որ Բրազիլիան չի փոխի իր դիրքորոշումը, ինչպես նաև քննադատության են արժանացվել այս թեմայով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները:
Բրազիլիայի արտգործնախարարության հայտարարության մեջ սենատի որոշումը պատմության խեղաթյուրում և անպատասխանատու քայլ որակած թուրքական կողմին ի պատասխան` նշվում է. «Բրազիլիայի սենատը, հիմնվելով սահմանադրական իրավունքների վրա, անկախ որոշում է կայացրել»:
Հայտարարության վերջում նշված է, որ բրազիլական կողմը ակնկալում է երկու երկրների ռազմավարական համագործակցության մակարդակի վրա գտնվող հարաբերությունների նորմալ հունով ընթանալուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |