Քաղաքական11:41, 10 Հունիս 2015
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը և ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 80 պատգամավորական մանդատ ձեռք բերելով, ներկայացված է Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ- TBMM), հանդես է եկել հայամետ հայտարարություններով:
Թուրքական «Haberazerbaycan.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի՝ արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը:
Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությանը հարցազրույց տված Գյուրը նշել է նաև, որ ԺԴԿ-ն ցանկանում է, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի:
«Մենք կողմ ենք, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները և սահմանը բացվի: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված լինեն: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների ճանապարհով լուծեն հակամարտությունը: Մենք նաև ուզում ենք, որ ճանաչվի Օսմանյան շրջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը», - նշել է Գյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |