Միջազգային08:03, 10 Հունիս 2015
«Guardian»-ը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել անհիմն մեղադրանքների համար

Անգլիական «Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել թերթի հասցեին արված անհիմն մեղադրանքների համար:
Տպագրված հոդվածում նշվում է, որ Էրդողանը սիրում է Թուրքիայում զանգվածային լրատվական միջոցներին պատժել: Որպես օրինակ բերվում է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի Ջան Դյունդարին լրտեսության մեջ մեղադանքը, լրագրող Մեհմեթ Բարանսուին 52 տարվա բանտարկության պահանջով անցկացվող դատը: Հիշեցվում է, որ Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով 180 երկների շարքում գրավում է 149-րդ տեղը: Ըստ անգլիական թերթի՝ Էրդողանը հարձակվում է նաև արտասահմանյան ԶԼՄ-ների վրա, ինչպես օրիանկ գերմանական «Die Zeit»-ի, ամերիկյան «New York Times»-ի և անգլիական «Times»-ի:
«Guardian»-ը հիշեցրել է նախընտրական շրջանում Արդահանում Էրդողանի ելույթի ժամանակ թերթի հասցեին հնչեցրած խոսքերը. «Տեսեք, թե ինչ է ասում անգլիական թերթը: Չի կարելի թույլ տալ, որ աղքատ մահեմդականները, որոնք ամբողջապես չեն դարձել արևմտյան արժեքների կրող, ինքնուրույն ղեկավարեն իրենց երկրները: Ո՞վ ես դու, անդաստիարակ: Չափդ ճանաչի՛ր»:
Հերքելով Էրդողանի այս խոսքերը և դրանք ստոր սուտ որակելով` թերթը նշում է, որ այդպիսի բան ոչ գրվել է, ոչ էլ ասվել, միաժամանակ մեջբերելով նախորդ համարում Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ հոդվածի այն հատվածը, որին վերաբերում էին Էրդողանի խոսքերը: Այդ հատվածում գրված է. «Իշխող կուսակցության ընտրազանգվածը բաղկացած է հիմնականում թուրք հասարակության աղքատ, քիչ արևմտականացված և ավելի հավատացյալ հատվածներից: Կուսակցությունը չի կարողացել կապ հաստատել քաղաքներում բնակվողների և ավելի երիտասարդ ընտրազանգվածի հետ»:
Ըստ «Guardian»-ի` այս բառերը հավանաբեր խեղաթյուրվել են նախագահին մոտ կանգնած ինչ-որ լրագրողի կողմից, մյուսներն էլ, հիմնվելով այդ խեղաթյուրված տարբերակի վրա, այն տարածել են և աղմուկ բարձրացրել սոցիալական ցանցերում: Էրդողանն էլ այդ տեղեկություններն առաց ստուգելու արտահայտել է Արդահանում ելույթի ժամանակ և այդպիսով սուտը դարձել է քարոզչություն:
Թերթը նկատում է, որ երբ ինչ-որ սխալ է լինում, պետք է անհապաղ դա նկատել և ուղղել, իսկ շատ լուրջ դեպքերում անհրաժեշտ է ներողություն խնդրել: «Պարոն Էրդողանը և՛ բառերն է սխալ ընտրել, և՛ իրականության մասին խոսելիս կոպիտ սխալ է արել: Գուցե և ներողություն խնդրի»,-գրված է հոդվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |