Տարածաշրջան16:20, 10 Հունիս 2015
Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ» խորագրով լայնամաշտաբ զորավարժությունները

Թուրքիայի Քոնյա քաղաքում հունիսի 8-ին մեկնարկել է «Անատոլիական արծիվ - 2015/1» խորագրով լայնամաշտաբ զորավարժությունները: Ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք), ԱՄՆ-ի Թուրքիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի և Պակիստանի ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերը:
ԱՄՆ-ն օդուժի զորավարժություններին ներկայացված կլինի F-15 տիպի 12 կործանիչով, Գերմանիան՝ A-310 տիպի 1 ռազմական ինքնաթիռով, Անգլիան՝ EF-2000 տիպի 6 ռազմական ինքնաթիռով, Իսպանիան՝ F-18 տիպի 6 ռազմական ինքնաթիռով, իսկ Պակիստանը F-16 տեսակի 6 կործանիչով:
Իսկ ահա ՆԱՏՕ-ից օդուժի զորավարժություններին կմասնակցի E-3A տիպի 1 ինքնաթիռ, F-4E 2020 տիպի 12 կործանիչ, F-16 տիպի 42 ռազմական ինքնաթիռ, KC-135 տիպի վառելիք փոխադրող 1 ինքնաթիռ, երկու CN-235 տիպի ռազմական ինքնաթիռ, մեկ AS-532 տիպի ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև E-7T տիպի ռազմական ինքնաթիռ:
Ցամաքային զորավարժություններին ՆԱՏՕ-ն ներկայացված կլինի 2 T129 (ATAK) և S-70 ռազմական ուղղաթիռներով, իսկ ծովային զորավարժություններին ՆԱՏՕ-ն գործի կդնի երեք ժամանակակից ռազմանավ:
Զորավարժություններն ացկացվում են փորձի փոխանակման նպատակով:
Նշենք, որ զորավարժության դիտորդի կարգավիճակով մասնակցելու են, Ադրբեջանը, Բրազիլիան, Դանիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Մարոկոն, Ճապոնիան, Քաթարը, Հարավային Կորեայի Հանրապետությունը, Կոսովոն, Լիբանանը, Մալազիան, Մոլդովան , Մոնղոլիան, Ռումինիան, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Չիլին, Թաջիկիստանը, Թունիսը, Օմանը:
Զորավարժություննեը կավարտվեն հունիսի 19-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |