Հասարակական19:35, 10 Հունիս 2015
Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիների 15%-ը վիրավորանքներ է ստանում սոցցացներում գրառումներ անելիս
Քաղաքական ու սոցիալական հետազոտություններով զբաղվող թուրքական «KONDA» ընկերությունը Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու թե ինչպես ու ինչքան են նրանք օգտվում սոցիալական ցանցերից:
Ընկերության տնօրեն Բեքիր Աղըրդըրը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները: Հարցման մասնակիցների միայն 21 տոկոսն է ասել. «Ազատորեն գրառումներ եմ կատարում, առանց անհանգստության»: Մասնակիցների 41 տոկոսն ասել է, որ երբեմն անհանգստություն է ունենում սոցցանցերում գրառումներ կատարելիս, 15 տոկոսն ամաչում է և հաճախ չի կիսվում իր մտքերով, իսկ 23 տոկոսն էլ ընդհանրապես գրառում չի կատարում, պարզապես հետևում է զարգացումներին:
Սոցմեդիայում կարծիք հայտնող զզգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 15 տոկոսը գրառումների պատճառով վիրավորանքներ է ստանում, 14 տոկոսը նվաստացվում է, 8 տոկոսը հայհոյանքներ, իսկ 6 տոկոսը սպառնալիքներ է ստանում:
Չնայած հայակական համայնքից հարցմանը մասնակիցների թիվը փոքր է եղել, այնուամանայնիվ, պարզվել է, որ ամենաշատ կարդացվող լրատվամիջոցը հայկական «Ակոս» շաբաթաթերթն է: Երկրորդը «Շալոմ» թերթն է, ապա հաջորդաբար «Փարոս»-ը, «Մարմարա»-ն, «Ժամանակ»-ը և այլն:
Հարցմանը մասնակցել է 746 հոգի, որոնցից 34.5 տոկոսը եղել է հրեա, 26.9 հայ, 18 տոկոսը ասորի և 15 տոկոսը հույն: Հարցման մասնակիցների մեջ եղել են և՛ աթեիստներ, և՛ թեիստներ, և՛ագնոստիկներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |