Իրավական13:40, 10 Հունիս 2015
Ստամբուլի քաղաքային խորհրդի օրակարգում հայտնվել է ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը

Ստամբուլի քաղաքային խորհրդի՝ հետընտրականի շրջանի առաջին նիստում քննարկվել է «2013թ. դեկտեմբերի 17-ի հետաքննությամբ» անցած ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին պատկանող պատմական նշանակության առանձնատներում ապօրինի վերակառուցումների հարցը:
Նշենք, որ հիշյալ քրգործի շրջանակներում մի շարք հայտնի թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել էին պաշտոնական դիրքի չարաշահման և կաշառքներ վերցնելու մեջ:
Թուրքական «Hürriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ որպես թուրք պատգամավոր Մեհմեթ Արիֆի առանձնատներ հայտնի օսմանյան շրջանի վերոհիշյալ շինությունները 1970թ. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից գրանցվել են որպես «երկրորդ աստիճանի մշակութային արժեքներ»:
Ստամբուլի Քանլըջա շրջանում գտնվող կառույցները 2011թ. գնվել են Զարրաբի կողմից՝ իր կնոջ՝ թուրք դերասանուհի և երգչուհի Էբրու Գյունդեշի համար: Եվ ինչպես նշվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից ներկայացված միջնորդագրում՝ առանձնատների տարածքում մի շարք ապօրինի փլուզումներ և վերակառուցումներ են կատարվել:
ԺԴԿ-ի ներկայացուցիչ պատգամավորները վրդովված են և պահանջում են քաղաքապետարանից պատասխանել ապօրինի շինարարական աշխատանքների հետ կապված իրենց ներկայացրած հարցերին, ինչպես նաև՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Նշենք, որ Թուրքիայի «մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին օրենքի» շրջանակներում պատմական կառույցների տարածքում ապօրինի շինարարական աշխատանքների համար սահմանված է 2-5 տարի ազատազրկում և 50-200.000 թուրքական լիրայի տուգանք (մոտ 20-80.000 դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |