Հասարակական09:59, 10 Հունիս 2015
Ստամբուլում հարձակվել են հունական եկեղեցու վրա և հրկիզել դուռը
Ստամբուլի Քադըքոյ շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն հույն ուղղափառ եկեղեցու վրա հարձակում է կատարվել: Հույն ուղղափառ համայնքի եկեղեցական դպրոցների և գերազմանոցի հիմնադրամի ղեկավար պրոֆեսոր Յորգո Իսթեֆանոպոլուսը հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ բողոք են ներկայացրել հարձակում իրականացրած անձի դեմ:
Մանրամասներ ներկայացնելով հարձակման մասին՝ Իսթեֆանոպոլուսը հայտնել է, որ հարձակում իրականացնող անձը, «Ալլահ աքբար» գոռալով, ձեռքի վառելքիը լցրել է եկեղեցու դռանն ու այրել: Հարձակվողին բռնել են եկեղեցու դիմաց գտնվող մարդիկ: Իսթեֆանոպոլուսը տեղեկացրել է, որ ականատեսների պատմածների համաձայն, եղել է ևս մեկ անձ, որը սպասելիս է եղել հարձակվողին:
Հույն համայնքի ներկայացուցիչն այս հարցում քննադատության է ենթարկել քաղաքական գործիչներին: Համայնքի ներկայացուցիչը նշել է, որ հասարակության մեջ պետք է խթանվի փոքրամասնությունների՝ հավասար քաղաքացիություն ունենալու գիտակցությունը, և այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում քաղաքական գործիչները:
«Երբ երկրի վարչապետը (նկատի ունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) հեռուստաեթերթով «Կներեք արտահայտությանս համար՝ հայ, կներեք՝ հույն» խոսքեր է հնչեցնում, իհարկե ժողովուրդն էլ այսպես կմտածի: Քըլըչդարօղլուն էլ (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար) դատի է տալիս իրեն հայ անվանողներին՝ վերջիների խոսքերը որակելով «կեղտոտ զրպարտանք: Քաղաքական կուսակցության առաջնորդները մեծ պատասխանատվություն են կրում»,- շեշտել է Իսթեֆանոպոլուսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |