Միջազգային08:10, 11 Հունիս 2015
«Հայոց ցեղասպանություն» բառակապակցության պատճառով Թուրքիան անընդունելի է համարել ԵԽ զեկույցը

Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել, որը ստացել է ձայների մեծամասնությունը՝ 492 կողմ և 92 դեմ:
Թուրքական «Mansethaber» լրտավական կայքի բնորոշմամբ` դա Թուրքիայի հասցեին ամենակոշտ ձևակերպումներ պարունակող զեկույցն է, որ երբևէ ընդունվել է: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Այդ պատճառով սա կլինի ԵԽ-ի պատմության մեջ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող առաջին զարգացման զեկույցը, որը Թուրքիայի կողմից կլինի մերժված և անընդունելի»,- նշել է թուրք նախարարը:
Թուրքական «Mynet» լրատվական կայքը տեղեկացնում է, որ զեկույցում քննադատվել են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները, սոցցանցերի և այլ կայքերի արգելափակումը, լրագրողների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Անդրադարձ է կատարվում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որի միջոցով ընտրողները ներկայացրել են փոփոխություններ անելու իրենց ցանկությունը: «Դա Թուրքիայում ժողովրդավարության և քաղաքացիների ժողովրդավար ոգու ցուցանիշն է»,- նշված է զեկույցի մեջ:
Եվրախորհրդարանը Անկարայի կոչ է արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարագացնի ժողովրդավարացման բարեփոխումների գործընթացը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |