Քաղաքական08:33, 12 Հունիս 2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը հավակնում է վարչապետի պաշտոնին

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիս անցած չորս ազդեցիկ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չկարողացավ կազմել, ինչի հետևանքով նոր կառավարություն ձևավորելու համար կոալիցիայի անհրաժեշտություն կլինի:
Թուրքական «HaberTurk» լրատվակայքի հավաստմամբ՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալիստների ձախակենտրոն «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP), ամենայն հավանականությամբ, կոալիցիայի անդամ կլինի կուսակցությունների ցանկացած համադրության դեպքում: Ըստ աղբյուրի՝ ԺՀԿ-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հունիսի 15-ին հատուկ կուսակցական ժողով է գումարելու, որի ընթացքում քննարկվելու են կոալիցիայի հավանական տարբերակներն ու այդ կոալիցիային իրենց մասնակցության պայմաննները: Նշվում է, որ ցանկացած այլ կուսակցության հետ համագործակցելու դեպքում ԺՀԿ-ն առաջադրելու է հետևյալ պայմանները.
- Առաջնային պայմանը լինելու է Քըլըչդարօղլուի վարչապետ դառնալը: Նա պետք է երկու տարի պաշտոնավարի որպես վարչապետ: Ինչպես նաև՝ նրա նախագահությամբ պիտի ստեղծվի նոր կառավարությունը:
- Խորհրդարանի նախագահի պաշտոնը պետք է տրվի ԺՀԿ-ին:
- Արդարադատության, ազգային կրթության, աշխատանքի նախարարները անպայման ԺՀԿ-ից պետք է ընտրվեն:
-Կոալիցիա ձևավորելիս կուսակցություններին պետք է հավասար քանակով նախարարություններ տրվեն՝ անկախ կուսակցությունների մեծ կամ փոքր լինելուց:
-Գործադիրը պետք է այևս չմիջամտի օրենսդիր մարմնի գործունեությանը:
-Նախկին 4 նախարարների գործով հետաքննության համար հատուկ հանձնաժողով պետք է ստեղծվի:
-Եթե կոալիցիայի անդամ դառնա «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP), ապա նրան կտրամադրվեն նախարարություններ և փոխվարչապետների պաշտոնները:
-Անհրաժեշտության դեպքում կարելի է ԱՇԿ-ին թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, իսկ որոշ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարությունը՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ - HDP):
-Պետք է կյանքի կոչվեն նշյալ երեք կուսակցությունների նախընտրական խոստումները՝ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և այլ խնդիրների հետ կապված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |