Քաղաքական06:15, 12 Հունիս 2015
Քրդամետ կուսակցության համանախագահ. «Մենք Էրդողանի հետ անձնական թշնամություն չունենք»

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսում 80 մանդատ ստացած քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է հնարավոր կոալիցիայի, թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման և այլ հարցերի մասին:
Դեմիրթաշը, անդրադառնալով ԺԴԿ-ի ու մինչև ընտրությունները երկիրը միանձնյա կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հարաբերություններին, նշել է. «Մենք Էրդողանի հետ որևէ անձնական թշնամություն չունենք: ԱԶԿ-ի նկատմամբ որևէ անձնական ատելություն չենք զգում»,- շեշտել է Դեմիրթաշը:
Դեմիրթաշը հայտարարել է, որ կոալիցիա կազմելու խնդրով իրենք դեռ որևէ մեկի հետ բանակցություններ չեն վարել` ավելացնելով, որ այդ հարցի շուրջ պատրաստ են բանակցելու բոլորի հետ, բացի ԱԶԿ-ից:
Խոսելով հաշտության գործընթացի (թուրք-քրդական) բանակցություններից` Դեմիրթաշն ասել է, որ այժմ հասել է երկկողմանի քայլեր անելու փուլը և ԺԴԿ-ն պատրաստ է գործընթացը շարունակել այս փուլից:
«Եթե զենքը վայր դնելու կոչ պիտի արվի, ապա այդ հարցով պետք է պարոն Օջալանի հետ խոսել: Իսկ Օջալանը պատրաստ սպասում է կղզում»,- եզրափակել է ԺԴԿ-ի քուրդ համանախագահը:
Հիշեցնենք, որ քրդերի առաջնորդ Ափոն (Աբդուլլահ Օջալան) ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Իմրալը կղզում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |