Մշակութային06:28, 12 Հունիս 2015
Թուրքիայի մեջլիսը Մշո սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վերականգման համար քայլեր է ձեռնարկել

Մշո սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վերակառուցման համար ներկայացված դիմումին արձագանքել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) միջնորդագրերի հանձնաժողովի ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի և մյուս բոլոր նահանգների, շրջանների և գյուղերի հայկական և Սասունի շրջանի գյուղերի հայկական սոցիալական փոխօգնություն և մշակութային համերաշխություն» (Հայկական փոքրամասնությունները) միության ղեկավար Ազիզ Դաղջըն:
Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ՝ Դաղջըն նախկինում արած գրավոր հայտարարության մեջ նշել է, որ վանական համալիրը շատ կարևոր և պատմական վայր է, որի տարածքում այժմ կա 48 տուն և 6 խոտամբար: Դաղջըն հայտնում է, որ խորհրդարանից ստացված պատասխանում գրված է հարցի պատասխանատուների նկատմամբ հետաքննություն սկսելու որոշման մասին:
Բացի այդ ԹԱՄԺ-ը պահպանության տակ կառնի հայկական եկեղեցին Թուրքիայի մշակութային և բնական ժառանգության պահպանության օրենքի 10-րդ հոդվածի տառին համապատասխան: Նամակում նշվում է, որ եկեղեցու պահպանությունը չիրականացրած անձաց նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, ինչպես նաև վանական համալիրի չափագրման և վերականգման աշխատանքների համար թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմել Մուշի նահանգային հատուկ վարչություն, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին:
Դաղջըն հայնտել է, որ իրենց կազմակերպությունը եկեղեցու վերանորոգման համար անհարժեշտ բոլոր իրավական գործընթացները շարունակելու է: «Մշո սուրբ Կարապետ հայկական վանական համալիրում 48 տան և 6 խոտամբարի գոյությունը հայ համայնքի աղոթատեղիի, մեր եկեղեցու նկատմամբ վիրավորանք է: Ոչ մի մարդ էակ չի կարող ընդունել այդ վիրավորանքը»,-ասել էր հայկական միության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Դաղջըն իր ղեկավարած կազմակերպության անունից 2015 թվականի մայիսին դիմում էր ներկայացրել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններին Մշո Յուքարըյոնգալը գյուղում գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տարածքն այնտեղ գտնվող տներից ազատելու և վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |