Հասարակական07:49, 13 Հունիս 2015
Թուրքիայի փոխվարչապետը ներկա է եղել հայկական վարժարանի ավարտական հանդիսությանը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներկա է եղել Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանք հայկական վարժարանի ավարտական հանդիսությանը: Փոխվարչապետը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է հայկական համայնքին վերաբերող և հուզող հարցերի շուրջ. 1915 թվական, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանություն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում:
«CNNTürk» լրատվական ծառայությունը տեղեկացմամբ՝ Արընչը նախևառաջ նշել է, որ հայերը շարունակ եղել են Թուրքիայի անբաժանելի մասը: «Մեր հայ հայրենակիցներն այս երկրի մի մասն են, առանց ձեզ մենք լիարժեք չենք»,-ասել է Արընչը՝ նշելով, որ Թուրքիայում երկրորդ կարգի քաղաքացի չկա և խոսք անգամ չի կարող լինել որևէ մեկի առավելության մասին:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Արընչն օգտագործել է «ցավալի դեպքեր», «1915թ իրադարձություններ» բառակապակցությունները: Նա նշել է, որ 1915 թվականին գոյություն ունեցող պայմաններում շատ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ մի էթնիկ խմբի դեմ: Փոխվարչապետի կարծիքով՝ չնայած ցավալի իրադարձություններ են եղել, սական այժմ դրանց մասին խոսելու, ամեն օր պատմության այդ դառնագին դեպքերը հիշելով, մեղավորներ փնտրելու ժամանակը չէ:
«Թող Թուրքիային չմեղադրեն, շատ դառը և ողբերգական դեպքեր են եղել, և՛ սպանողներ են եղել և՛ մեռնողներ: Այդ դեպքերից բոլորս էլ վնաս ենք կրել»,- նշելը է Արընչը` ասելով, որ պատմության մասին պետք է խոսեն պատմաբանները:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Արընչն ասել է, որ անձամբ ինքը հարևան պետությունների հետ զրո խնդրի կողմակից է: Իր ցանկություն է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանները բացվեն: «Կան հարցեր, որտեղ մենք պետք է քայլեր ձեռնարկեն, բայց ավելի շատ անելիք ունի դիմացի կողմը՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարությունը»,- ասել է Արընչը:
Փոխվարչապետը հիշելով Հրանտ Դինքի սպանության մասին, պատմել է, որ այդ լուրը նրան խորը վշտացրել էր: Նշել է, որ իր վրա մեծ ազդեցություն էր թողել Դինքը հուղարկավորության օրը նրա այրու՝ Ռաքել Դինքի ելույթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |