Տարածաշրջան06:59, 13 Հունիս 2015
Financial Times. Թուրքիայի համար 4 ազդեցիկ դեմք կա` Էրդողան, Աթաթուրք, Գյուլեն, Օջալան

Բրիտանական «Financial Times» պարբերականի սյունակագիր Դանիել Դոմբեյի վերլուծության համաձայն՝ Թուրքիայի համար ամենաազդեցիկ 4 անձ կա՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Գյուլենական համայնքի» առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Հեղինակը նշում է, որ ՆԱՏՕ-ի գործընկեր և Եվրամիության (ԵՄ) անդամակցության թեկնածու Թուրքիայի վարկանիշը վերջին տարիներին Էրդողանի վարած բռնատիրական քաղաքականության պատճառով մեծապես տուժել է: Սակայն Էրդողանը կարողացել է ապացուցել, որ իր մրցակիցներից ավելի լավն է: Նա երկիրը գաղութի է վերածել ու նույնիսկ դրանում գերազանցել է իր մրցակիցներին:
Իր հոդվածում Դոմբեյը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բնութագրում է որպես «հարված Էրդողանին» և ընդգծում երեք կարևոր հանգամանք:
1. Մարտավարական վերափոխում
Հեղինակի կարծիքով այս ընտրություններում ընդդիմադիր երեք կուսակցությունների հաղթանակը Անկարայի ներքին և արտաքին քաղաքականության, մասնավորապես Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների համար նոր ուղիներ կարող է բացել:
2. Դեմիրթաշի հաղթանակը
Ընտրությունների մյուս կարևոր կողմը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հաղթանակն էր: Հեղինակը Դեմիրթաշին համարում է «ընտրությունների աստղը», որը կարողացավ ձայներ ստանալ ոչ միայն Էրդողանից հեռացած հավատացյալ քրդերից, այլև աշխարհիկ թուրքերից, որոնք չէին ցանկանում, որ Էրդողանն ավելի ընդլայնի իր իրավասությունների սահմանները:
3. Ընդդիմության պահանջը
Ընտրությունների հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն պահանջում են, որպեսզի Էրդողանը գործի օրենքի սահմաններում, իսկ Էրդողանը ինքն էլ արդեն հասկացել է, որ պետք է շարժվել համագործակցության և փոխըմբռնման ուղիով:
Դոմբեյը նշում է, որ Էրդողանի և նրա հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) նախընտրական քաղաքականությունն արդյունավետ չէր, ինչի արդյունքում Թուրքիան այսօր կամ կոալիցիոն կառավարություն ձևավորելու, կամ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն ունի: Եվ եթե նման ընտրություններ լինեն, ԱԶԿ-ն կրկին ձայներ կկորցնի:
Ըստ Դոմբեյի՝ իր իշխանությունը պահպանելու համար ԱԶԿ-ն ստիպված է համագործակցել և կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցությունների հետ:
«Փոխըմբռնման վրա հիմնված քաղաքականություն ստեղծելու համար պարզ համաձայնությունը բավական չէ: Ամեն դեպքում բևեռացման ժամանակաշրջանն արդեն անցյալում է: Հիմա, երբ Թուրքիան դժվարանում է նոր կառավարություն ձևավորելու հարցում, այն արդեն խստորեն բաժանված չէ տարբեր քաղաքական ճամբարների: Նշաններ կան, որ կարող է սկզբնավորվել ավելի համերաշխ քաղաքականություն», - եզրափակում է Դոմբեյը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |