Հասարակական09:30, 13 Հունիս 2015
Կայացել է Հայաստան- Թուրքիա լրագրողական մրցանակաբաշխությունը

Հունիսի 12-ին կայացել է «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոնի» (GPOT) կողմից կազմակերպված ամենամյա «Թուրքիա-Հայաստան լրագրողական մրցանակաբաշխությունը»:
Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանատանն իրականացված մրցանակաբաշխությանը ներկայացված էին 20-ից ավելի հայ և թուրք սյունակագրի նախորդ մեկ տարվա ընթացքում հեղինակած շուրջ 35 հոդված: Ժյուրիի անդամներ Օրալ Չալըշլարը, Մենսուր Աքգյուն և Սիլվիա Թիրյաքին այս տարվա մրցանակը շնորհել են թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Մեհվեշ Էվինին՝ 2015թ. ապրիլի 12-ին հրապարակված «1915, ցեղասպանությու՞ն, թե՞ ոչ» վերնագրով հոդվածի համար:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Թուրքիա-Հայաստան լրագրողական մրցանակը՝ 1915-ի 100-րդ տարելիցին: Ես այս մրցանակով պարտական եմ Հրանտ Դինքին, որին անձամբ երբեք չեմ ճանաչել, սակայն շատ եմ տպավորվել նրա գաղափարներից, մարդկայնությունից ու նրա կատարած լրագրողությունից», - հայտարարել է Էվինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |