Միջազգային11:13, 15 Հունիս 2015
Անգլիան Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացրել է հավանական ահաբեկչությունների մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարությունը (Foreign and Commonwealth Office) հրապարակել է մի ուղերձ, որով զգուշացնում է իրենց արձակուրդը Թուրքիայիում անցկացնել ցանկացող բոլոր անգլիացիներին հնարավոր ահաբեկչական վտանգների մասին:
Բրիտանական «Sunday Express» պարբերականի համաձայն՝ վերոհիշյալ ուղերձում նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) խմբավորումը կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի դեմ, և այս առումով ամենավտանգավոր տարածքը Ստամբուլն է:
«Սիրիայում և Իրաքում տեղակայված ԻՊ-ի ուժերը կարող են հարձակվել հարևան երկրների վրա: Այդ երկրների թվին է պատկանում նաև Թուրքիան»,- ասված է հայտարարության մեջ:
Անգլիական Պաշտպանական հետազոտությունների արքայական միացյալ ինստիտուտի (Royal United Services İnstitute) ներկայացուցիչ Ռաֆաելո Պանտուկիի խոսքերով «Թուրքիան զբոսաշրջության շատ մեծ կենտրոն է և նման է տարատեսակ մարդկանց ծովի: Այստեղ ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ»:
Անգլիացիներն ամենից շատ նախընտրում են հանգստանալ Թուրքիայի հարավային շրջաններում, ընդ որում՝ նախապատվություն է տրվում Անթալիային և Կիպրոսին: Ամեն տարի շուրջ 2.5 մլն անգլիացի է այցելում Թուրքիա:
Աղբյուրի վկայությամբ՝ անգլիացիների այս նախընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ վերջին 12 ամիսների ընթացքում թուրքական լիրան անգլիական ստերլինգի համեմատ շուրջ 16 տոկոսով արժեզրկվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |