Տարածաշրջան08:03, 15 Հունիս 2015
Իզմիթում բնակվող ալևիների տների պատերին գիշերը կարմիր ներկով նշաններ են արվել
Իզմիթի Թավշանթեփե թաղամասում, որտեղ շատ ալևիներ են ապրում, որոշ տների պատերի և դռների վրա անհայտ անձի կամ անձանց կողմից գիշերը կարմիր ներկով X-աձև նշաններ են արվել:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` նախ գիշերվա ժամը 3-ի սահմաններում այրվել է նշյալ թաղամասի Դողուշ փողոցի սրճարանը, ապա նույն փողոցում գտնվող և ալևիներին պատկանող 16 տների վրա կարմիր ներկերով նշաններ են արվել:
Առավոտյան ժամերին նշանները նկատած բնակիչների շրջանում խիստ անհանգստություն է առաջացել: Վերջիններս դիմել են ոստիկանություն:
Թաղամասում բնակվող Անատոլիա մշակութային հիմնադրամի Քոջաելիի մասնաճյուղի նախագահ Ալի Էքբեր Ինջեսուն, նշելով, որ իր տան վրա նույնպես նշան է արվել, տեղեկացրել է, որ ոստիկանները աշխատանքներ են սկսել նշաններն անողներին բացահայտելու ուղղությամբ:
Վերջինիս խեսքով, տարիներ ի վեր այդ թաղամասում միասին են ապրել թուրք հասարակության հետ, և նման բան երբևէ չէր պատահել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |