Քաղաքական18:12, 15 Հունիս 2015
Գյուլի մասին գիրքը բացահայտում է ԱԶԿ-ում եղած տարաձայնությունները
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը նախագահի մասին պատմող գիրք է հրատարակել: «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» վերնագրով գրքում ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները, անհամաձայնությունները: Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» պարբերականը հայտնում է, որ գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:
Գրքին արձագանքել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաները Յըլդըզը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա պատասխանել է թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին, մասնավորապես այն հատվածին, որտեղ խոսվում է կաշառակերության մեջ մեղադրվող 4 նախարարներին Գերագույն դատարան ուղարկելու Գյուլի արած արտահայտության մասին:
Ըստ Յըլդըզի՝ գիրքը տպավորություն է ստեղծում թե 11-րդ նախագահի և 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տարաձայնություններ են եղել: Նա նշել է, որ համամիտ չէ, որոշ արտահայտությունների հետ: Բացի այդ, ըստ նախարարի, նախագահի պաշտոնը զբաղեցրած կուսակցության 2 հիմադիրները խորհրդականների միջոցով ուղերձներ հղելու փոխարեն հարցերը լուծում են իրար հետ մասնավոր զրույցներով:
«Նրանց բնավորությունները, մոտեցումները կարող են տարբեր լինել, սակայն երկրի հանդեպ նրանց մոտեցումն առաջնային է»,-ասել է Յըլդըզը՝ արժևորելով նման գրքի հրատարակումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |