Հասարակական08:44, 16 Հունիս 2015
Ստամբուլում ոգեկոչվել է 1915թ. կախաղան հանված 20 հայ հեղափոխականների հիշատակը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոգեկոչվել է 1915թ. հունիսի 15-ին Կ. Պլոսի Բեյազիտ հրապարակում կախաղան հանված սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի (Մաթեոս Սարգսյան) և կուսակցության 19 անդամների հիշատակը: Նրանք 1 տարի շարունակ շղթայակապ Պոլսի կենտրոնական բանտի նկուղային հարկում ծայրահեղ վատ պայմանների մեջ են պահվել մինչև մահապատժի իրականացումը:
Թուրքական «Sendika.org» լրատվակայքի վկայությամբ՝ Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Էդիրնեքափը հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն է անցկացվել: Արարողության ժամանակ հնչեցվել են հայ բանաստեղծների, այդ թվում՝ Վահան Թեքեյանի և Նշան Բեշիքթաշլըյանի ստեղծագործությունները: Միջոցառման մասնակիցները կրել են կախաղան բարձրացված հայ հեղափոխականների նկարներն ու Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի վերջին խոսքերը կրող պաստառներ: Կախաղան բարձրանալուց առաջ սոցիալիստ առաջնորդն ասել էր. «Մեզ կարող եք ոչնչացնել, բայց մեր իդեալը՝ երբեք: Մեր իդեալը սոցիալիզմն է: Կեցցե սոցիալիզմը»: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ, այլև թուրք քաղաքացիներ:
Հիշատակի միջոցառման շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«1915թ. ապրիլի 24-ին 200 հայ մտավորականի ձերբակալությամբ Ստամբուլում սկսված մահվան երթը շատ չանցած արդեն ընդգրկեց հազարավորների: Այդ շրջանում ձերբակալվածների թվում էին պետության՝ հայերի հանդեպ վարած քաղաքականության դեմ պայքարող 20 հայ հեղափոխականները, որոնք շատ արագ կազմակերպված դատավարության շրջանակներում մեղադրվեցին «պետության անբաժանելի ամբողջականությանը սպառնացող գործողությունների մեջ» և «Տեղահանման օրենքի» (Tehcir Kanunu) ընդունվելու օրը մահապատժի ենթարկվեցին:
Ցեղասպանությունը միայն մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը չէ, դա նաև այս աշխարհագրական տարածքում մշակութային և ինտելեկտուալ ժառանգության ոչնչացումն է, սոցիալիզմի հիմքերի խարխլումը:
Մենք հարգանքով ենք խոնարհվում բռնության դեմ պայքարող հեղափոխականների առաջ: Նրանց հիշատակը կապրի մեր պայքարի մեջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |