Հասարակական12:56, 16 Հունիս 2015
«Արմեն» ճամբարի դիմադրության մասնակիցներ. «Ճամբարը հետ ենք վերցնելու, այլապես այստեղից դուրս չենք գա»
Արդեն 42 օր է, ինչ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի կիսաքանդ «Արմեն» ճամբարում տասնյակ հայ երիտասարդներ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն` պահանջելով անարդարացիորեն խլված ճամբարը վերադարձնել հայկական համայնքին:
Անարադարությունը դատապարտող, պայքարի ու համերաշխության կոչերով, պաստառներով ու գրություններով ողողված ճամբարի պատերից ներս լսվում է հայկական ժողովրդական երաժշտություն, պատրաստվում ավանդական տոլմա, անցկացվում տարատեսակ միջոցառումներ:
«Ermenihaber.am»-ը զրուցեց ճամբարի պահպանմանը միտված դիմադրությանը մասնակիցներից մի քանիսի հետ, փորձելով պարզել 16-18-ամյա երիտասարդների` պայքարին մասնակցելու խիզախության աղբյուրը, վախերն ու սպասելիքները:
«Այս ճամբարը մեր տունն է: Այն կառուցվել է մեր տարիքի և մեզանից փոքր երեխաների ձեռքով: Զգացմունքային կապ կա այստեղի հետ: Երեխաների քրտինք է թափվել այստեղ, որբ երեխաների: Ցեղասպանության շարունակությունն է սա: Դրա համար էլ այսօր մենք այստեղ ենք» -ասում է 18-ամյա Արթուր Քալքը: Նրա կարծիքով, եթե նույնիսկ ճամբարը որպես «նվիրատվության» հանձնվի հայ համայնքին, մեկ է, դա կհամարվի պայքարի արդյունքն ու հաղթանակ, քանի որ կարևորը ոչ թե երևույթի ձևակերպման հարցն է (նվիրատվություն) , այլ վերադարձնելու գործողությունը:
«Ու՞մ ճամբարն եք, ու՞մ նվիրաբերում»:
Իսկ Ստամբուլի կենտրոնական դպրոցի սան, 16-ամյա Արատ Յըլդըրըմը նշում է, որ ինքն առհասարակ պայքարում է մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների դեմ:
«Այսօր մեզ հետ է դա տեղի ունենում, վաղը մեկ ուրիշի հետ կլինի: Այն, ինչ տեղի է ունենում ճամբարի հետ, անարդարություն է: Ես եկել եմ պայքարելու այդ անարդարության դեմ: Բնականաբար, հայ լինելս էլ նշանակություն ունի, բայց դա չի նշանակում, որ չեմ պայքարի, եթե մեկ ուրիշ ազգի հետ նման բան լինի:
«2007 թվականից ի վեր մենք գալիս են այս ճամբար: Մենք էլ ունենք անցյալ այստեղի հետ կապված: Կարծես իմ տունն է, դրա համար եմ հիմա ես այստեղ»,- ասում է 16-ամյա Շիրակ Քահմեսչյանը:
Երիտասարդները նշում են, որ չնայած ճամբարի դիմադրությանը մասնակցելը անվտանգ չէ, նախ շենքն է վթարային, բացի այդ ոստիկանությունը ցանկացած պահի կարող է ներխուժել ու բռնություն գործադրել, բայց դա իրենց չի վախեցնում և իրենք պատրաստ են պայքարել մինչև վերջ:
«Որոշ ընկերներիս ընտանիքները չեն թողնում, որ գան, որովհետև վտանգավոր տեղ է` անկախ ամեն ինչից: Սակայն մարդկանց խիզախությունն արթնացնել է պետք: Ինչքան էլ ընտանիքները չթողնեն, մի կերպ կարող են փախչել գալ: Այն մարդիկ, ովքեր այսօր այստեղ չեն կարողանում գալ, վաղը, մյուս օրը եթե մեզ մի բան լինի, էլի ոտքի չեն կանգնելու», -ասում է Արթուրը:
Իսկ Արետը նկատում է, որ այս դիմադրությանը պայքարելու պատճառով որոշ ազգայնամոլ ընկերներ հետ խնդիրներ է ունենում, վիճաբանություններ մեջ ընկնում: Բայց ունի նաև շատ այլ ընկերներ, որոնք աջակցում են իրեն, իսկ հարկ եղած դեպքում կմիանան պայքարին:
«Ermenihaber.am»-ի այն հարցին, թե ինչ սպասումներ ունեն խնդրի լուծման հարցում, բոլորը միաձայն պատասխանում են. «Ճամբարը հետ ենք վերցնելու, այլապես այստեղից դուրս չենք գա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |