Տարածաշրջան14:46, 17 Հունիս 2015
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր. «Սփյուռքի հայերը որպես թշնամի են ներկայացվում»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանը ստացել է պատգամավորական մանդատը: Մեջլիսում գրանցվելուց հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Դողանը ցանկություն է հայտնել մոտ ապագայում քաղծառայողների շրջանում ոչ միայն հայ պատգամավոր, այլև ասորի դատավոր, հրեա գնդապետ ևս տեսնել:
«E-taraftar» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դողանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին: Հայ պատգամավորը կարծում է, որ պետք է հրաժարվել մինչև այս ցուցաբերվող ծայրահեղ վերաբերմունքից և համերխության միջավայր ստեղծել: Ըստ Դողանի՝ անհրաժեշտ է Թուրքիայի հայ համայնքի և աշխարհասփյուռ 7-8 միլիոն հայերի հետ քննարկման ավելի ժողովրդավար, դրական միջավայր ապահովել՝ հաշվի առնելով նաև Հայաստանի բնակչությանը:
«Այն մարդիկ, որոնց գիտենք «Սփյուռք» անվամբ, որպես թշնամի են ներկայացվում: Դրանք այն մարդիկ են, ովքեր Անատոլիայից վտարվել և Անատոլիան կարոտով են հիշում: Այս հարցին անհրաժեշտ է մոտենալ ավելի խաղաղ մեթոդներով. առանց թշնամացնելու, նրանց պահանջները, զգացմունքները հաշվի առնելով»,-նշել է Դողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |