Քաղաքական12:25, 17 Հունիս 2015
Աբդուլլահ Գյուլը գրավոր հայտարարություն է արել իր մասին գրված գրքի վերաբերյալ
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գրավոր հայտարարություն է տարածել իր նախկին գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերի հեղինակած գրքի վերաբերյալ: Վերջերս հրատարակված «12 տարի Գյուլի հետ» գիրքը Թուրքիայում մեծ աղմուկ է հանել և զանազան քննարկումների ու մեկնաբանությունների առիթ հանդիսացել:
Ինչպես իրազեկում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Գյուլի հրապարակած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայտնի է, որ նախորդ նախագահները պատվիրել են գրքեր գրել իրենց կյանքի փորձի մասին: Ահմեթ Սևերն էլ նույն կերպ գիրք է գրել իր սեփական դիտարկումների և շրջապատից ստացած տպավորությունների հիման վրա:
Ես ցավով եմ հետևում, թե ինչպես են տարբեր շրջանակներ փորձում այդ գիրքը տարաբնույթ արկածների մեջ ներքաշել: Նրանք, ովքեր փորձում են հասարակության մեջ ստեղծել այն թյուր կարծիքը, թե այդ գիրքը իմ կողմից է գրվել, թելադրվել, իմ հավանությանն է արժանացել կամ նույնությամբ արտացոլում է իմ տեսակետները, մոլորության մեջ են:
Այդ գրքի ստեղծման գործում որևէ խորհուրդ չեմ տվել և չեմ ունեցել որևէ մասնակցություն: Սևերին անգամ հայտնել եմ, որ հավանություն չեմ տալիս այդ գաղափարին: Ինչպես քաջ հայտնի է հասարակությանը, իմ հայացքներում տեղ չկա գրաքննության և բռնության համար: Մարդկանց անձնական կարծիքի և խոսքի ազատության հանդեպ հարգանքն ինձ համար ամենակարևորն է: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող գիրք գրելու կամ չգրելու վերաբերյալ որևէ հրահանգ տալ թեկուզև իմ խորհրդականին: Ուստի պետք չէ այս գրքին վերագրել տարբեր իմաստներ և քաղաքական շահեր»:
Նշենք, որ Ահմեթ Սևերի «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գրքում ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում եղած վեճերը, խմորումները և տարաձայնությունները: Կարծիք էր հայտնվել, թե գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |